Cactus Marketing & PR Agency

Cactus Marketing & PR Agency Marketing Strategy | SMM | Branding | PR
👇Send 🌵 in DM for a FREE Marketing Consulting

Կախված արտաքին պայմաններից և տեսակից` կակտուսներն ունեն տարբեր ֆունկցիաներ։  Դրանցից կարելի է ստանալ խմիչք, սնունդ, դեղե...
14/01/2023

Կախված արտաքին պայմաններից և տեսակից` կակտուսներն ունեն տարբեր ֆունկցիաներ։ Դրանցից կարելի է ստանալ խմիչք, սնունդ, դեղեր:

Մեր մեկ տարվա աշխատանքային փորձը ցույց տվեց, որ հայաստանյան պայմանները հարմար են կակտուսների տրանսֆորմացիայի համար ևս, դրանցից անգամ կարելի է ստանալ հաջող մարքեթինգային ընկերություն:

Հունվարի 7-ին Cactus Marketing & PR Agency-ն նշեց իր առաջին տարեդարձը, մենք դեռ ընդունում ենք շնորհավորանքներ:

♟️Even the greatest chess players (we don't talk about Elizabeth Harmon) need a strategy in a match. 🌵Business growth is...
24/08/2022

♟️Even the greatest chess players (we don't talk about Elizabeth Harmon) need a strategy in a match.

🌵Business growth is like chess matches, it has goals, and to achieve them you need a well-written and developed marketing strategy.

🌵Our Marketing Strategy Creation service includes:
🌵Building a Marketing Plan
🌵Buyer Personas Creation
🌵Goal Identification
🌵Selection of Appropriate Tools
🌵Media Revision
🌵Planning Media Campaigns and Audit
🌵Bringing it to Fruition

📞096 222 887
📍Խորենացի 7ա

🌵Something old, something new, something borrowed, something blue: what should a bride or organization’s marketing wear?...
15/08/2022

🌵Something old, something new, something borrowed, something blue: what should a bride or organization’s marketing wear?

🌵Անգլիական բանաստեղծության այս տողերը հուշում են, թե ինչպես պետք է հագնվի հարսնացուն, սակայն նրանք կարող են ճշտությամբ հուշել նաև, թե ինչպես պետք է աշխատի կազմակերպության մարքեթինգը արագ աճ ապահովելու համար:

🌵Չմոռանալ հնի մասին.
Ներկայումս շատ կազմակերպությունների մարքեթինգը հիմնված է միայն սոցկայքերի վրա: Սոցկայքերը համեմատականորեն նոր գործիք են մարքեթինգի ոլորտում և նրանք կարողանում են սկզբնական արագ աճ գրանցել, սակայն պետք չէ մոռանալ բիզնեսի առաջխաղացման հին ու բարի տարբերակների մասին. բաններային գովազդներ, գովազդային հոլովակներ և գովազդներ անգամ վերելակներում:

🌵Անընդհատ փորձել նորը
Մենք արդեն խոսել ենք նորություններից և ռիսկերից չվախենալու մասին: Մեր էջում դուք կգտնեք նորույթներն օգտագործելու դրական կողմերի մասին հրապարակում:

🌵Something borrowed
Փոխառնել ինչ-որ բաներ: Դուք իհարկե կարող եք շատ նոր գաղափարներ ունենալ, սակայն շատ դեպքերում հեծանիվ հայտնագործելն անհնար է: Հաճախ որոշ մարքեթինգային քայլեր արդեն արված են, ձեզ մնում է միայն վերցնել դրանք այլ կազմակերպություններից և օգտագործել ի օգուտ ձեզ: Այդպես են առաջանում «In Armenia(America, France or Georgia) we don’t say»-ի նման թրենդները:

📞096 222 887
📍Խորենացի 7ա

🌵Is Pop a Rockstar?We think yes.🌵Այսօր մենք  Ռոք և Փոփ ժանրերի միջև հսկայական պատ ենք տեսնում: Ռոքերներն ատում են, երբ ի...
12/08/2022

🌵Is Pop a Rockstar?
We think yes.

🌵Այսօր մենք Ռոք և Փոփ ժանրերի միջև հսկայական պատ ենք տեսնում: Ռոքերներն ատում են, երբ իրենց լսած երաժշտությունը համեմատում են Փոփի հետ, Փոփ լսողները պնդում՝ լրիվ տարբեր ժանրեր են:

🌵Երաժշտագետներից ոմանք պնդում են. երաժշտական կառուցվածքի տեսանկյունից ռոքն ու փոփը ոչ մի տարբերություն չունեն: Կատարող բենդի գործիքակազմն անգամ կարող է ամբողջապես նույնը լինել ռոք կամ փոփ ժանրի երգի կատարման համար: Ավելին ռոքն ու փոփը առաջացել են երաժշտական նույն ժանրից Rock ‘n’ Roll-ից:

🌵Մարքեթինգը փոխեց ամեն ինչ:

🌵Նույն երաժշտական ժանրին երկու տարբեր անվանումներ տալով մարքեթոլոգները մշակեցին կատարման ագրեսիվ-ըմբոստ տարբերակ և առաջացավ ռոքը՝ երաժշտություն, որը բոլորի համար չէր, այլ միայն նրանց, ովքեր խիստ տարբերվում էին շրջապատից և հոգով խռովարար էին:

🌵Մարքեթոլոգները ռոքը դարձրին ապրելակերպ, ոճ, խռովարարության նշան համապատասխանաբար՝ վաճառվող սկավառակներ, համերգների տոմսեր, հագուստներ, դիմահարդարման պարագաներ և ինչ ասես:

🌵Ահա այսպես մարքեթինգը կարողացավ փոխել անգամ երաժշտության պատմությունը:

📞096 222 887
📍Խորենացի 7ա

🌵Մտածում եք՝ եկել է ժամանակը, որ ձեր բիզնեսը հայտնվի սոցիալական ցանցերում, բայց չգիտեք՝ թե՞ ում հետ սկսել այդ առաջխաղացո...
08/05/2022

🌵Մտածում եք՝ եկել է ժամանակը, որ ձեր բիզնեսը հայտնվի սոցիալական ցանցերում, բայց չգիտեք՝ թե՞ ում հետ սկսել այդ առաջխաղացումը:

🌵«Ես ինքս կանեմ»-ն իսկապես պրոֆեսիոնալ տարբերակ չէ, այսինքն՝ մնում են երկու հավանական տարբերակներ. դուք ընտրում եք ֆրիլանսերի կամ գործակալության:

🌵Մենք հավատում ենք՝ թե՛ անհատները, թե՛ կազմակերպությունները կարող են հիանալի աշխատանք կատարել, սակայն տարբեր իրավիճակների համար հարկավոր են տարբեր մասնագետներ:

🌵Որքան մեծ և բարդ է ձեր բիզնեսը, այնքան լայն և բազմատեսակ պետք է լինեն այդ բիզնեսի համար նախատեսված SMM ծառայությունները: Ռազմավարության մշակումից մինչև բարդ կոնտենտի ստեղծումը ներառող ծառայությունների սպեկտորը ամբողջովին մատուցել կարող է միայն մեծ թիմը, որի ամեն անդամն ունի իր հստակ գործառույթները:

🌵Ֆրիլանսերները ևս կարող են մատուցել այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ գրաֆիկ դիզայնը, գովազդը, ֆոտոնկարահանումները և այլն, բայց եկեք համաձայնվենք, որ անհատը կարող է իրականացնել դա փոքր նախագծերի համար միայն:

🌵Գործակալություններում աշխատում են միանգամից մի քանի մասնագետներ՝ գրաֆիկ դիզայներներ, թիրախավորման մասնագետներ, storymaker-ներ, copywriter-ներ, ռազմավարություն մշակողներ և այլն, և գործակալությանը վճարվող գումարը կարող է մի քանի անգամ գերազանցել ֆրիլանսեր-անհատին վճարվող գումարին:

📞 096 222 887
📍Խորենացի 7ա

Stay trendy with Cactus! 🌵Wonder what the new graphiс design trends are? Swipe left to find out!📞 096 222 887📍Khorenatsi...
08/05/2022

Stay trendy with Cactus! 🌵

Wonder what the new graphiс design trends are? Swipe left to find out!

📞 096 222 887
📍Khorenatsi 7a

🌵Փորձված թանի և անփորձ մածունի բանաձևը մարքեթինգում. արդյո՞ք ռիսկը գործի կեսն է:🌵Մարքեթինգը չի սիրում սկզբում գրքի վերջի...
08/05/2022

🌵Փորձված թանի և անփորձ մածունի բանաձևը մարքեթինգում. արդյո՞ք ռիսկը գործի կեսն է:

🌵Մարքեթինգը չի սիրում սկզբում գրքի վերջին էջը կարդալ՝ չզարմանալու համար:

Մարքեթինը հենց ռիսկ է, որն ամեն անգամ նոր գործիքներ, ճանապարհներ և փորձառություններ օգտագործելով՝ փորձում է հասնել իր գլխավոր նպատակներին:

🌵Հաճախ մասնագետները խուսափում են մարքեթինգային նոր, չփորձված և ռիսկային քայլերի գնալուց։

🌵Առաջին անգամ լսեցիք TikTok-ի մասին` դարձեք առաջինը շուկայում, ով կհայտնվի այնտեղ։

Facebook-ում reel-եր են հայտնվե՞լ։
Պետք չէ սպասել ուրիշների փորձը ուսումնասիրելուն. դարձեք առաջինը։

Ցուկերբերգն ասում է. «Աշխարհում, որը զարգանում է այսքան արագ, ռիսկի չգնալը միակ ռազմավարությունն է, որը ձեզ կտանի անհաջողության»։

🌵Իհարկե, չի կարելի մոռանալ ռիսկերի կառավարման մասին, սակայն մարքեթինգի մեջ միայն փորձված թանի հույսին մնալը անհաջողության գրավականն է։

📞 096 222 887
📍Խորենացի 7ա

🌵Ինստագրամում story հատվածը ոչ միայն ինստագրամի, այլ նաև ինստագրամյան օգտատերերի հաջողության գաղտնիքներից մեկն է:🌵Story-...
08/05/2022

🌵Ինստագրամում story հատվածը ոչ միայն ինստագրամի, այլ նաև ինստագրամյան օգտատերերի հաջողության գաղտնիքներից մեկն է:

🌵Story-ներ ունենալու գաղափարը ծնվեց Snapchat-ում, սակայն իր հաջողության և ֆունկցիոնալության գագաթնակետին հասավ ինստագրամում՝ դառնալով նրա այցեքարտերից մեկը:

🌵Ահա 25 Story իդեաներ, որոնք կօգնեն ձեզ անելանելի իրավիճակներում ՝

1. Unboxing
2. Ձեր ոլորտին առնչվող հարցերով հետաքրքիր թեստ
3. Պոստի կամ նորույթի անոնս
4. Ձեր հին պոստերից՝ որպես թեմայի մասին հիշեցում
5. Սկանդալային կարծիք որևէ հարցի շուրջ
6. Շաբաթվա to-do list
7. Լայֆհաք
8. Պրոդուկտների թերթվող գիֆ
9. Նոր պոստի թիզեր՝ մի կտորը սթորիում, մնացածը պոստում
10. Որեւէ չելենջ, օրինակ՝ մանկական ֆոտոների
11. Before/ after լուսանկարներ
12. Ծանոթություն թիմի հետ՝ կարելի է հումորով
13. Աշխատանքային backstage
14. Պատմական ակնարկ ձեր ոլորտին վերաբերող
15. Ոլորտին վերաբերող ծիծաղելի մեմ
16. Ինֆոգրաֆիկա
17. Ամսվա/ կիսամյակի/ տարվա ամփոփում, ձեռբերումներ
18. Ոլորտին առնչվող ֆիլմերի ցանկ՝ կարճ վիդեոներով
19. Մասնագիտական գրքի մասին review
20. Աշխատանքի արդյունք/ հաջողված case, համագործակցություն
21. Աշխատանքային օրը 15 վայրկյանում վիդեո
22. Վիդեոինտերվյու որեւէ փորձագետի կամ ինֆլյուենսերի հետ
23. Relax պահ՝ գեղեցիկ վիդեո/ երաժշտություն
24. Անվան/ բրենդի պատմությունը սթորիներով
25. Հաճախակի տրվող հարցեր պատասխաններով

📞 096 222 887
📍Խորենացի 7ա

🌵Բոլոր դիզայներները, չդիզայներները, մարքեթոլոգները, SMM մասնագետները և ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ հաստատ գիտեն, թե ին...
08/05/2022

🌵Բոլոր դիզայներները, չդիզայներները, մարքեթոլոգները, SMM մասնագետները և ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ հաստատ գիտեն, թե ինչ գլխացավանք կարող է դառնալ դիզայների համար ֆոնտ(տառաձև) ընտրելու գործընթացը:

🌵Մասնագետները հաճախ օգտագործում են նույն ֆոնտն իրենց բոլոր աշխատանքներում կամ էլ շարունակական փնտրտուքների մեջ անընդհատ փոխում են օգտագործվող ֆոնտերը: Երկու տարբերակից և ոչ մեկն արդյունավետ չէ:

🌵Մենք շատ ընկերասեր ենք և ձեզ համար հավաքել ենք 2022-ի ամենաթրենդային ֆոնտերը, որպեսզի փնտրտուքների վրա ժամանակ չծախսեք:

🌵Generator- Sans Serif-ի այս նոր ֆոնտը ստեղծելու համար պահանջվել է շուրջ 2 տարի: Այն կարծես թե հասցված է կատարելության, սակայն աշխատում է միայն լատինատառի հետ:

🌵Telegraf- Գրոտեսկային ոճով և սուր անկյուններով այս տառատեսակը շատ հարմար է ոչ մեծ էկրանների հետ աշխատանքի դեպքում:

🌵Montserrat- իսկ ահա այս ֆոնտն իսպանուհի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի պես հիանալի է: Օգտագործել կարելի ամենատարբեր ձևերով: Այն աշխատում է նաև հայատառի դեպքում և հարմար է խստությունն ու ջերմությունը մեկտեղելու համար:

🌵Neue Montreal v2.0- Նոր Մոնրեալ ֆոնտը ստեղծվել է ոգեշնչվելով Մոնրեալ քաղաքի դիզայնից: Այն ունիվերսալ և խիստ ֆոնտ է, որը կարող է գտնել իր կիրառումը յուրաքանչյուր աշխատանքում:

📞 096 222 887
📍Խորենացի 7ա

🌵Լսարանի հետ աշխատելիս ձեզ հաստատ պետք են գալու վաճառող տեքստեր, որոնք պարտադիր են դեռևս չկողմնորոշված լսարանին գնման դր...
08/05/2022

🌵Լսարանի հետ աշխատելիս ձեզ հաստատ պետք են գալու վաճառող տեքստեր, որոնք պարտադիր են դեռևս չկողմնորոշված լսարանին գնման դրդելու համար:
🌵Վաճառող տեքստեր գրելու համար մենք ունենք փորձված բանաձևեր, որոնցից մի քանիսը ցանկանում ենք ներկայացնել ձեզ:

Առաջին բանաձևը AIDA-ն է, բայց ոչ Վերդիի օպերան:
🌵AIDA Attention (ուշադրություն) - Interest (հետաքրքրություն) - Desire (ցանկություն) - Action (գործողություն)
Այլ կերպ ասած՝ նախ գրավում ենք ուշադրությունը (այստեղ շեշտը դնում ենք ընթերցողի ցավոտ և անհանգստացնող կետի վրա), այնուհետև հիմնավորումներ տալիս, որոնք կշահագրգռեն պոտենցիալ հաճախորդին, որից հետո անում այնպիսի առաջարկ, որը ընթերցողի մոտ գնում կատարելու ցանկություն կառաջացնի, և վերջում հստակ call to action սահմանում։

🌵PAS/ PmPHS Problem ➡️ Attention ➡️ Solution կամ Pain ➡️more Pain ➡️ Hope ➡️ Solution
Ներկայացնում ենք խնդիրը - գրավում ուշադրություն - առաջարկում լուծում, կամ էլ ցավի կետի վրա սեղմում - ավելի սեղմում - հույս տալիս, որ լուծում կա - առաջարկում լուծումը։

To be continued…

📞 096 222 887
📍Խորենացի 7ա

😎 Կան full-stack ծրագրավորողներ, իսկ Cactus-ը full-service մարքեթինգային գործակալություն է, որը տրամարդում է մարքեթինգի ...
03/05/2022

😎 Կան full-stack ծրագրավորողներ, իսկ Cactus-ը full-service մարքեթինգային գործակալություն է, որը տրամարդում է մարքեթինգի հետ կապված բոլոր ծառայությունները,
որոնք պետք են Ձեր կազմակերպությանը՝ պրոդուկտին, ծառայությանը։
Մենք տրամադրում ենք այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝
🌵 Matketing Plan & Strategy Creation
🌵 Digital & Social Media Marketing
🌵 Branding
🌵 Marketing Audit
🌵 PR & Promotions
🌵 Web Pages Creation
🌵 Graphic design
✌️ Մենք կապահովենք ձեր բիզնեսի աճն առանց ընդհատումների և խափանումների:
📞 096 222 887
📍Խորենացի 7ա

🌵 Cactus Marketing & PR Agency -ն ստեղծվեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն հնարավորություն ստանա ունենալ փշոտ-ագրեսիվ...
03/05/2022

🌵 Cactus Marketing & PR Agency -ն ստեղծվեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն հնարավորություն ստանա ունենալ
փշոտ-ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն՝ իր ճանապարհին ծակծկել-պայթեցնելով առաջացող բոլոր խնդիրները:🌵
📞 096 222 887
📍Խորենացի 7ա

Address

Khorenatsi 7a
Yerevan
0015

Alerts

Be the first to know and let us send you an email when Cactus Marketing & PR Agency posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share