21/03/2021
🗣 Սիրելի բախտակից ընկեր...
📢 Ես դիմում եմ քեզ` նպատակ ունենալով կիսել այն հնարավորությունը, որ կառուցում է մեր լուսավոր ապագան, այսինքն լուծում է այն խնդիրը, որը և ես և դու ունենք աչքերի հետ կապված:
🔙 Սրանից մոտ մեկ տարի առաջ էր, հանդիպում ունեինք COVID-19-ի պայմաններում, հետևաբար պատկերացնում ես՝ դիմակ, ակնոցներ...🤦♀️ իսկ այդ օրը ես ոսպնյակներով էի, քանի որ դիմակի հետ ակնոց կրելն անհարմար էր ❌: հանդիպումը շատ կարևոր էր, բավականին լարված, արագ զարգացող և դրա արդյունավետությունը կախված էր ներքուստ ու արտաքուստ հանգիստ վիճակում գտնվելուց, քանի որ գրեթե բոլոր մասնակիցներն ունեին բարձր պրոֆեսիոնալ կարողություններ ու քննարկումն ընթանում էր նեղ մասնագիտական հարցերի շուրջ: Կարճ ասած` բոլորը գայլեր էին 🐺:
⏳ Այդ ակտիվ հանդիպման երկրորդ ժամի վերջն էր և կարծես թե ես գտել էի այն բանալին, որ հնարավորություն էր տալիս կոմպրոմիսային լուծում ունենալ բոլորիս համար: Առաջարկիցս 10 րոպե հետո գրեթե բոլորը սկսել էին համաձայնվել ինձ հետ, սակայն ավաղ...⛔️:
Ընդամենը մի քանի ժամ կրածս ոսպնյակներն արդեն այնքան էին չորացել աչքերումս, որ մի պահ հայացքս կտրուկ դեպի աջ շեղելու արդյունքում դրանցից մեկը դուրս եկավ ակնաբիբիս վրայից, ինչպես հաճախ լինում է անորակ ոսպնյակների հետ...👀
հասկանում ես, բախտակից ջան (դա հենց էնպես չեմ նշում), ստիպված էի շտապ դուրս գալ հանդիպման սենյակից, քանի որ այդ ցավն ու անհարմարությունը թույլ չէին տալիս մտածել անգամ...🆘 ներողություն խնդրեցի ներկաներից, դուրս եկա, մի կերպ ուղղեցի ոսպնյակը և վերադարձա: Սակայն ավաղ...😔 այլևս կորցրել էի կոմպրոմիսային լուծում տալու այն պատեհ պահը, քանզի բոլորի նյարդաթելերը պրկվել էին և հանդիպումը հանգել էր անհաջող ավարտի: Բայց ախր կար բանալին...🔑 ընդամենը մեկ պահ ու կորցրինք դա: Ասեմ ավելին, դրա արդյունքում մոտ 200 մարդ զրկվեց աշխատանքից, քանի որ փակվեց Հայաստանում կարևոր գործարաններից մեկը🚫:
➡️ Բացի այդ, երևի ամեն օր զգում ես աչքերիդ մրմռալու պահը և այն հոգնածությունն ու նյարդային վիճակը, որ դրա պատճառով ունենում ես, իսկ մեղավորը միայն ես և դու ենք, քանի որ թույլ ենք տվել, որ մեր շուկայում վաճառեն անորակ ապրանքներ, իսկ հիմա կարող ենք ուղղել դա ✅: Այդ ճանապարհն անցնում է իմ և քո միմյանց օգնելու, համատեղ աշխատելու, վստահություն ձևավորելու հատման կետերով 🤝: Ես աշխատում եմ քո համար, ինքդ աշխատիր քո համար, որպեսզի վայելես բնության հրաշքը՝ լույսը💡: Եթե իրար չօգնենք, նորից ուեննալու ենք այն, ինչ առկա է այսօրվա շուկայում: Ինչպես ռուսներն են ասում՝ մենք ուզում էինք լավը, բայց ստացվեց ինչպես միշտ 🤷♀️:
👉 հարգելիս, սա կատակ չէ, քո աչքի լույսը որևէ տնտեսվարող, ով քեզնից գումար է գողանում, երբևէ չի վերադարձնի, դրա համար կատարիր ճիշտ ընտրություն:👌Ti-ARD Cognito-ն է այդ ճանապարհը, և այն կերտելու ենք միասին: