20/10/2024
Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի ունեցավ Mantashyants Global EXPO 2024 -ը հոկտեմբերի 18-ին և 19-ին։
Շուրջ 120 բիզնես՝ 10-ը տարբեր քաղաքներից, 2 օր շարունակ ներկայացրել են իրենց գործունեությունը, առաջարկներն ու պոտենցիալը։
Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Մանթաշյանց գործարարների ակումբի 17 մասնաճյուղերն առանձին՝ 10-ը տարբեր երկրներից։
Սա Հայաստանի տարբեր քաղաքների և սփյուռքի հայ գործարարների համար բացառիկ հնարավորություն էր մուտք գործելու հայկական շուկա։
Ցուցահանդեսը նաև հրաշալի առիթ էր ծանոթանալու հայկական բիզնես միջավայրին տետ ա տետ, ավելի մոտիկից և ավելի անմիջական ձևաչափում, ինչպես նաև գտնել հուսալի գործընկերներ ձեր արդեն իսկ գործող կամ սկսնակ բիզնեսների համար։
Կազմակերպիչ՝ Big Projects
Ռեպորտաժը՝ times.am
#ցուցահանդես