Insta AI

Insta AI Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Insta AI, Internet Marketing Service, .

03/06/2026

@⁨Ninel ⁩
Իմ ամենահարազատի հետ… 💜
Քրոջս հետ անցկացրած օրերից հետո միշտ նույն զգացողությունն է՝ ուզում եմ հետ տալ ժամանակը։

Արդեն անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը ու նոր հիշողություններ ստեղծելուն🥹💜

Մանկապարտեզում հանդեսի ժամանակ ինձ վստահեցին «Գրքերի թագուհու» դերը։ Ես այդ դերին շատ լուրջ էի վերաբերվում. թերթում էի է...
01/06/2026

Մանկապարտեզում հանդեսի ժամանակ ինձ վստահեցին «Գրքերի թագուհու» դերը։ Ես այդ դերին շատ լուրջ էի վերաբերվում. թերթում էի էջերն այնպիսի զգուշությամբ, կարծես դրանք կախարդական բանաձևեր ունեին թաքցրած, որոնք կարող էին դռներ բացել դեպի այլ աշխարհներ:

Տարիներ անց ես դեռ փնտրում եմ այդ բանաձևերը: Միայն թե այսօր դրանք գրված են կոդերով ու ալգորիթմներով:

Շնորհավոր Երեխաների պաշտպանության օրը. այն երեխայի, որին մենք բոլորս կրում ենք մեր ներսում: Երբեք մի՛ դադարիր երազել և երբեք մի՛ դադարիր հարցնել «ինչո՞ւ»: ✨

Հ.գ. Փորձե՛ք գտնել ինձ խմբակային նկարներում 😊

Ինչպե՞ս սկսվեց իմ  AI ուղինՓոքր տարիքից շատ սիրել եմ մաթեմատիկան։ Ընդհանրապես այն ամենը, ինչում կա տրամաբանություն, ինձ ...
25/05/2026

Ինչպե՞ս սկսվեց իմ AI ուղին

Փոքր տարիքից շատ սիրել եմ մաթեմատիկան։ Ընդհանրապես այն ամենը, ինչում կա տրամաբանություն, ինձ միշտ շատ է հետաքրքրել, ու կյանքում էլ հենց այդ ճանապարհն եմ ընտրել։

Հետագայում ընդունվեցի ֆիզիկայի ֆակուլտետ, հետո տեղափոխվեցի Ֆրանսիա՝ դոկտորական կրթություն ստանալու։ Դրանից հետո աշխատում էի որպես դասախոս և գիտաշխատող։

Իմ գիտական աշխատանքը կապված էր մեծ տվյալների բազաների հետ, ու դրանց վերլուծության համար սկսեցի օգտագործել ԱԲ գործիքներ և մոդելներ։ 2020 թվականից ԱԲ-ն արդեն դարձել էր իմ աշխատանքի կարևոր մասը։

Իսկ երբ նոր, ավելի հասանելի ԱԲ գործիքները սկսեցին հայտնվել, ես ամբողջությամբ տարվեցի այդ աշխարհով։ Ամեն նոր գործիքի հետ փորձում էի հասկանալ՝ ինչ խնդիր կարող է լուծել ու ինչպես կարելի է կիրառել իրական կյանքում։

Ժամանակի ընթացքում իմ մեջ ցանկություն առաջացավ այս հնարավորությունները կապել նաև Հայաստանի հետ։ Ինձ համար կարևոր դարձավ իմ գիտելիքները փոխանցել մարդկանց ու ցույց տալ, որ ԱԲ-ն կարող է հասանելի և օգտակար լինել յուրաքանչյուրի համար։

Նկարը գեներացված է օգտագործելով Nanobanana, G*t gpt գործիքները։

22/05/2026

Բոլորն ասում են «Վերջին զանգ», բայց իրականում սա «առաջին զանգն» է դեպի մեծ կյանք 🔔✨

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօրվանից սկսվում են ձեր ամենահամարձակ որոշումները, ամենաանսպասելի հաղթանակներն ու ձեր սեփական պատմությունը։

Թող այն լինի այնպիսին, ինչպիսին երազել եք 💜🎓

Շնորհավոր ծնունդդ, մա´մ։ Սիրում եմ քեզ անսահմա՜ն 💜
21/05/2026

Շնորհավոր ծնունդդ, մա´մ։ Սիրում եմ քեզ անսահմա՜ն 💜

5 ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓԱՍՏ ԻՄ ՄԱՍԻՆ ՓԱՍՏ 1Ամուսինս ֆրանսա-իտալացի է, հարսանիքը տեղի է ունեցել ՀայաստանումՓԱՍՏ 2Ունեմ 2 երեխա, տղաս...
19/05/2026

5 ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓԱՍՏ ԻՄ ՄԱՍԻՆ

ՓԱՍՏ 1
Ամուսինս ֆրանսա-իտալացի է, հարսանիքը տեղի է ունեցել Հայաստանում

ՓԱՍՏ 2
Ունեմ 2 երեխա, տղաս` Գաբրիելը, 4 տարեկան է, իսկ աղջիկս` Լենան՝ 2 տարեկան

ՓԱՍՏ 3
7 տարի սովորել եմ երաժշտական դպրոցում, ունեմ բացարձակ լսողություն

ՓԱՍՏ 4
6 տարեկանից խաղացել եմ շախմատ և մասնակցել շատ առաջնությունների

ՓԱՍՏ 5
Եղել եմ 20 տարբեր երկրներում, բայց ունեմ ֆոբիա ինքնաթիռներից

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Insta AI posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Want your business to be the top-listed Advertising & Marketing Company?

Share