20/09/2022
💻Տեղեկատվական պատերազմն, այսօր, հզոր զենք է, և մեզնից յուրաքանչյուրը կարող է իր փոքրիկ պատերազմը մղել՝ կանխելու տեղեկատվական արտահոսքը💽։
ՏՏ ոլորտի մասնագետները համացանցից անվտանգ օգտվելու մի քանի հիմնական կանոն են առանձնացրել․
❗Թվային բոլոր հարթակներում անհրաժեշտ է ստեղծել երկքայլ նույնականացում։ Մանրամասն կարդացեք այս հղումով և անպայման կիրառեք այն ↙
https://webstart.am/.../yerkkhayl-nuynakanacum-inchpe-s.../
❗Թարմացրեք և ընտրեք ապահով գաղտնաբառ, որը կունենա առնվազն 8 նիշ, ներառյալ մեծատառ և փոքրատառ, թվեր և հատուկ նիշեր։
❗Մի կրկնեք նույն գաղտնաբառը բոլոր հարթակներում։
❗Մի պատասխանեք անծանոթ հեռախոսահամարների զանգերին։
❗Նախընտրելի է զանգել կոդավորված մեսենջերի միջոցով, քանի որ բջջային ազդանշանները կարող են գաղտնալսվել։
❗Ոչ մի դեպքում մի ուղարկեք ձեր կամ ձեր ընտանիքի անդամների գտնվելու վայրի մասին տեղեկություններ։ Ավելի լավ է անջատել աշխարհագրական դիրքի գործառույթը (Գեոլոկացիա) բոլոր սարքերի վրա։
❗Նախապատվությունը տվեք ձեր բջջային ինտերնետին, քան հանրային WIFI-ին, որպեսզի հաքերը, լինելով նույն ցանցում, չգաղտնալսի ձեր տվյալները։
❗Եթե կապն ընդհատվում և նորից միանում է, մի օգտագործեք այդ ցանցը։
❗Փակեք ձեր բոլոր էջերը, որպեսզի միայն ձեր ընկերների ցանկում ընդգրկված մարդիկ կարողանան տեսնել այն։
❗Մի հետևեք անծանոթ հղումներին, նույնիսկ, եթե դրանք ուղարկված են մտերիմ անձի կողմից։
#այթի #թվայինմարքեթինգ