18/02/2022
Արի ծանոթանանք )
Ողջո՜ւյն, ես Անին եմ առցանց ընկերության հիմնադիրը:
Ուզում եմ մի փոքր պատմել իմ մասին և թե ի՞նչպես առաջացավ ‹‹Անիմանի››-ն))
Ես մասնագիտությամբ հեռուստալրագրող եմ և զուգահեռ մասնագիտացել եմ սցենարական արվեստում, PR-ում, Event-ներ կազմակերպելու ուղղությամբ եմ վարպետացել և վերջին 5 տարիներին մասնագիտացա նաև SMM-ում: Մեկ տարի նաև ապրել և աշխատել եմ հունգարառումինական 2 ռադիոկայաններում։
Անկեղծ ասած, նախնական շրջանում SMM-ով զբաղվել եմ հավեսի համար, հետո ավելի լուրջ սկսեցի ուսումնասիրել, երբ տարիներ առաջ ինտերնյուզի խմբագիր՝ Գուլիմ Ամիրխանովնան հյուրընկալվեց Երևանում և մուլտիմեդիա, SMM-ի դասընթացներ վարեց։
Ուզում եմ նշել, որ այս մասնագիտությամբ զբաղվելիս ինքնակատարելագործման պահանջը մեծանում է, քանի որ ամսեամիս փոխվում է շուկայի և՛ չափանիշները,և գործիքակազմերը։ Այդ իսկ պատճառով, այս աշխատանքով զբաղվելիս ինքնակրթվելու, ափդեյթ լինելու կարիքը անընդհատ կա, որը շատ հոգեհարազատ է ինձ:
Հատկապես Հայաստանում ամեն ինչի համար հարցնում են՝ դիպլոմ ունե՞ս։
Ասեմ, որ այո,ունեմ։ Բայց ես այն մարդկանցից եմ, որ կարևորում են գիտելիքի և փորձի սինքրոն աշխատանքը և ոչ՝ թուղթը, սակայն հենց այդպիսի հարցադրումներից խուսափելու համար ընտրեցի շուկայում ամենահեղինակավոր մասնագետներից մեկին՝ իմ շատ սիրելի Սամվել Մարտիրոսյանին և անցա նրա մոտ SMM-ի որակավորման դասընթաց ու ստացա դիպլոմ մը )))
Ինչու՞ Ani Money ))Դե, որովհետև հիշվող անուն է, զվարճալի է, բայց ամենակարևորը՝ ասոցացվում է փողի հետ, իսկ ես պատվիրատուի ծախսը գնահատում եմ և կարևորում փողի արդյունավետությունը։
Ծանոթության համար՝ առայժմ այսքանը, դեռ շատ թեմաներ կունենանք քննարկելու և շփվելու համար))