03/07/2026
🎭 #ՊՐԵՄԻԵՐԱ «ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ»
🗓 ՀՈՒԼԻՍ 24 | 22։30
🎭 #ՊՐԵՄԻԵՐԱ «ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ»
🗓 ՀՈՒԼԻՍ 24 | 22։30
«Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ…»
Հովհաննես Թումանյանի անմահ ստեղծագործությունը՝ առաջին անգամ այսպիսի միստիկ ներկայացմամբ։
Լոռվա մութ ձորերը, Դեբեդի ահեղ ձայնը, տատի հին զրույցներն ու մենակության մեջ ծնվող սարսափը կենդանանում են բեմում՝ իրականության և երևակայության սահմանին։
Սաքոն ուժեղ է, անվախ ու անպարտելի։
Բայց ի՞նչ է կատարվում մարդու ներսում, երբ խավարի մեջ մենակ է մնում իր վախերի հետ…
🎭 Գլխավոր դերում՝ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը։
#Բեմադրությունը՝ Տիգրան Գյուլումյան
Սպասվում է միստիկ, լարված և ուժեղ հոգեբանական ազդեցություն ունեցող ներկայացում, որը հանդիսատեսին կպահի իր ազդեցության տակ մինչև վերջին վայրկյանը։
⚠️ Ներկայացումը նախատեսված է միայն 18+ հանդիսատեսի համար։
ℹ Խորհուրդ չի տրվում հղիներին, ինչպես նաև վախեցնող տեսարանների, բարձր ձայների և ուժեղ հուզական լարվածության նկատմամբ զգայուն անձանց։
‼️ Հ․Գ․ - Սիրելի հանդիսատես, եղանակային պայմաններով ստեղծված անհարմարությունների պատճառով տոմսերը վերադարձի ենթակա չեն, սակայն դրանք կարող եք ազատ օգտագործել մեր հաջորդ ներկայացման կամ այլ միջոցառման ընթացքում։
💚 Շնորհակալ ենք ձեր ըմբռնման և աջակցության համար։
🚌 Գործում է երկկողմանի ուղևորափոխադրություն
📍 Մշակութային այգի
🎫 Տոմսերի և լրացուցիչ տեղեկությունների համար
📞 Զանգահարել՝ (077) 882-883