15/08/2022
Փոքրիկ քայլերի արվեստը ❤️
Երբեմն մեզ թվում է թե գործարարները շատ խելացի ու հատուկ մարդիկ են, բիզնես սկսելը շատ բարդ է ու ոչ բոլորին հասու։ Բայց իրականում այդքան էլ չէ, բավարար է շատ երազել, ունենալ նպատակ ու ամեն օր անել մի փոքրիկ քայլ դրա իրականացման համար։
❤️✅Փոքրիկ ու կուռ թիմ հավաքելու քայլը փոքրերից չէր ու շատ մտածված ու պատասխանատու էր, քանի որ թիմը բաղկացած է մարզաբնակ երիտասարդներից, որոնք դպրոցում սովորելուն զուգահեռ պրակտիկ գիտելիքներ են ձեռք բերում։
Մեր Վանաձորցի Անգելինայի պատմությունը ՝ ❤️
Հե՜յ, եկեք ծանոթանանք։ Ես Անգելինա Գրիգորյանն եմ՝ 16 տարեկան։ Ապրում եմ Լոռու սրտում՝ Վանաձորում։ Բնավորությամբ պրպտող եմ։ Դե՜, երբ հերթը հասավ մասնագիտական ընտրությանը, իմ երկա՜ր ու ձիգ որոնումների շրջանը համարվեց բացված ։) Բժիշկ, հոգեբան, լրագրող, հաշվապահ, իրավաբան... Ուսումնասիրած մասնագիտություններս այսքանով չեն սահմանափակվում, բայց միևնույն է` այդ շարքում ինձ միանգամից գրավեց մարքեթինգ մասնագիտությունը։ Ամենասկզբից ընդունվեցի քոլեջ` Մարքեթինգ բաժին ու զուգահեռ սկսեցի ինքնակրթվել այդ ոլորտում։ Թվային մարքեթինգ մտա մի փոքր ուշ, երբ հասկացա, որ այն ավելի արագ է զարգանում և ավելի պահանջված է, քան մյուսները։ Մարքեթինգն իր բնույթով «Ճկուն» մասնագիտություն է, և ամեն անգամ կարիք է զգացվում` նոր բան սովորելու ու պրպտելու։ Լինելով փոփոխությունների սիրահար` ես սիրում եմ մարքեթինգն իր բոլոր գույներով))) Դեռ այսքանը` իմ մասին։ Իսկ ո՞վ ես դու և ի՞նչ մասնագիտություն ունես։Պատմիր)