27/08/2026
24 օր Երևանում…կարծես մի ակնթարթ լիներ💜
Երևանը այն քաղաքն է, որը ես միշտ կարոտում եմ․ նույնիսկ, երբ դեռ այստեղ եմ։ 🇦🇲
Այս այցի ամենաթանկ պահերից էին գործընկերներիս ու ուսանողներիս հետ հանդիպումները։ Մարդկանց, ամեն օր շփվում էի միայն օնլայն, գրկելն ու կողք կողքի լինելը լրիվ ուրիշ զգացողություն էր։ 💜🤓
Ցավոք, չհասցրեցի հանդիպել բոլոր նրանց, ում կարոտել էի, բայց վստահ եմ՝ այդ հանդիպումները դեռ առջևում են։
Իսկ երեխաների համար Հայաստանը իսկական հեքիաթ էր․ տատիկի տուն, մորաքրոջ տուն, խաղահրապարակներ ու լիքը նոր տպավորություններ։ Ո՞վ կուզեր վերադառնալ Ֆրանսիա:🥹
Ես էլ վերադարձա՝ արդեն կարոտը սրտումս։ 💜🇦🇲