04/12/2022
Չինաստանում TikTok-ի ալգորիթմը տարբերվում է սոցիալական ցանցի ստանդարտ՝ ամբողջ աշխարհում գործող ալգորիթմից։
Չինաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը տարածվում է նաև TikTok-ի վրա, և կառավարությունն այդ սոցիալական ցանցն օգտագործում է հանրային կարծիք, հանրային մտածողություն ձևավորելու համար։ Օրինակ չինացի երեխաներին, ովքեր օգտվում են TikTok-ից, մշտապես ցուցադրվում են ուսուցողական տեսանյութեր, ներկայացվում է, թե ինչ կարևոր է կրթությունը մարդու կյանքում, ինչպես հաջողել մաթեմատիկայի օլիմպիադաներում, ինչպես դառնալ կարատեի չեմպիոն, ինչ է հայրենասիրությունը, ինչ է բանակը, զինվորը, պետությունը։
Չինաստանն իր պետական քաղաքականությամբ կերտում է իր վաղվա օրը, դաստիարակում է սերունդ և այդ ճանապարհին օգտագործում է նաև TikTok-ը։