Viun

Viun Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Viun, Marketing Agency, Yerevan.

«Վյուն»-ի նպատակն է մեծ փոփոխություններ բերող նախագծերի և դրամահավաքի արշավների կառավարումը:

VIUN aims at managing change-making projects and fundraising campaigns.

🚀 Եկել ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր 1-ին մեծ հաջողությամբ։Հաջողե՜ց «Արևային Հաղորտի» նախագիծը reArmenia հարթակում, ինչը նշա...
09/03/2023

🚀 Եկել ենք՝ ձեզ հետ կիսվելու մեր 1-ին մեծ հաջողությամբ։

Հաջողե՜ց «Արևային Հաղորտի» նախագիծը reArmenia հարթակում, ինչը նշանակում է, որ արդեն շա՜տ շուտով Արցախի Հաղորտի գյուղի բոլոր 42 տներում կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ և բոլոր ընտանիքները կունենան մշտական անվճար տաք ջուր 💫

Նախագիծը կյանքի չէր կոչվի, եթե չլինեին…

🌟 Հաղորտի համայնքի զարգացման բարեգործական հիմնադրամը, որը բարձրաձայնեց խնդիրն ու նախաձեռնեց դրամահավքը,

🌟 «ռեԱրմենիա»-ն, որը հարթակ տրամադրեց դրամահավաքն արդյունավետ կերպով իրականացնելու համար,

🌟 «Տեր եմ» հիմնադրամը, որը հաջողությամբ ավարտին հասցրեց մեր սկսած դրամահավաքի արշավը։

🌟 Եվ իհարկե՜ դուք՝ նախագծի մեր շատ սիրելի նվիրատուներ, որ հավատացիք և աջակցեցիք։

Շնորհակալ ենք․․․ 💟

2000 հոգի՝ 5000-ական դրամ, և քաղցկեցի դեմ պայքարը նո՜ր փուլ կմտնի ✊Հայաստանում ստեղծվում է քաղցկեղի ժառանգական նախատրամա...
27/02/2023

2000 հոգի՝ 5000-ական դրամ, և քաղցկեցի դեմ պայքարը նո՜ր փուլ կմտնի ✊

Հայաստանում ստեղծվում է քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության մի բացառիկ կլինիկա։

🤗 Այն ապրելու հնարավորություն է տալու բազմաթիվ երեխաների՝ քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման շնորհիվ։

🔆 Նվիրաբերե՛ք 5000 դրամ, միացե՛ք քաղցկեղի դեմ պայքարին՝ http://bit.ly/3kymziw

Հ.Գ.՝ Անհրաժեշտ գումարի 74%-ն արդեն հավաքվե՜լ է 🥳

😞 Երևի թե չկա մարդ, ումից քաղցկեղն ինչ-որ մեկին չի տարել... Հայաստանում քաղցկեղը մահացության դեպքերով 2-րդ տեղում է։Սակա...
09/02/2023

😞 Երևի թե չկա մարդ, ումից քաղցկեղն ինչ-որ մեկին չի տարել...

Հայաստանում քաղցկեղը մահացության դեպքերով 2-րդ տեղում է։

Սակայն մանկական քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության ԱՌԱՋԻՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՀԻՄՆՈՒՄԸ ԿՓՈԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ 💫

Կլինիկան կնվազեցնի մանկական քաղցկեղի նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող երեխաների մահացության թիվը՝ քաղցկեղի վաղ ախտորոշման և կանխարգելման շնորհիվ։

✊ Միացե՜ք կլինիկայի ստեղծմանը ցանկացած չափի գումարով՝ փրկելով կյանքեր 👇
http://bit.ly/3HFIcoM

👋 Ձեր շաբաթը բարի լուրով սկսեք մեզ հետ…Մինչ ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ-ը  սահմանապահ բնակիչներին պատրաստված է դարձնում, ...
06/02/2023

👋 Ձեր շաբաթը բարի լուրով սկսեք մեզ հետ…

Մինչ ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ-ը սահմանապահ բնակիչներին պատրաստված է դարձնում, Հայաստանում քիմիական արդյունաբերության առաջատար ընկերություններից մեկը՝ «Մեդիսար»-ը, իր ներդրումն է անում այդ գործում ✊

«Մեդիսար»-ը ՈՄԱ-ի «Հայկական ԱշխարհաՀզոր» նախագծին նվիրաբերել է 500.000 դրամ՝ ցուցաբերելով բարձր սոցիալական պատասխանատվություն։ Շնորհակա՜լ ենք 🥰

🇦🇲 Դու՛ք էլ օգնենք սահմանապահ բնակիչներին լինել պատրաստված՝
https://bit.ly/3WL9uQg

🌨 Ձմեռը սաստկանում է, իսկ Արցախի մեր հայրենակիցները շարունակում են մնալ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ մեջ։Էլեկտրաէներգիայի, գազի, ինտերնետի...
31/01/2023

🌨 Ձմեռը սաստկանում է, իսկ Արցախի մեր հայրենակիցները շարունակում են մնալ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ մեջ։

Էլեկտրաէներգիայի, գազի, ինտերնետի սահմանափակումներն է՛լ ավելի են խորացնում հումանիտար ճգնաժամը։ Կա նաև սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլնի պակաս 😔

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ և ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ նպատակով reArmenia հարթակում մեկնարկել է «Արցախյան ճգնաժամի օգնության ֆոնդ» նախագիծը։

✊ Րոպե առաջ աջակցե՜ք Արցախին. #ՍպասելուԺամանակՉունենք 👇
http://bit.ly/3kMohMZ

Տադա՜մ, «Վյուն»-ը եկել է թարմ-թարմ նորություններով 😍♦️ Մենք արդեն տելեգրամյան ալիք ունենք, որն ուղղված է ռուսալեզու հայ ...
18/01/2023

Տադա՜մ, «Վյուն»-ը եկել է թարմ-թարմ նորություններով 😍

♦️ Մենք արդեն տելեգրամյան ալիք ունենք, որն ուղղված է ռուսալեզու հայ համայնքին։

Ուստի դեռևս բոլո՜ր հրապարակումները տելեգրամում կլինեն ռուսերեն լեզվով 🎈

Դե՜, մեր հրապարակումները բաց չթողնելու և մեզ հետևելու համար միացի՜ր այստեղ👇
https://web.telegram.org/k/ #

Մենք սպասում ենք ՔԵԶ❤️

❗Պատերազմում ավելի քիչ թվով զոհեր կունենայինք, եթե ժամանակին ցուցաբերվեր պատշաճ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ կամ ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ։Հեն...
17/01/2023

❗Պատերազմում ավելի քիչ թվով զոհեր կունենայինք, եթե ժամանակին ցուցաբերվեր պատշաճ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ կամ ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ։

Հենց այս խնդիրը լուծելու նպատակով «ՍԻԱ» ՀԿ-ն սկսել է դրամահավաքի նախագիծ, որի հանրայնացմամբ էլ զբաղվում է «Վյուն» գործակալությունը ✊

⛑Արագացված անվճար դասընթացները ՀՀ-ում (ճանապարհների բացվելուց հետո՝ նաև Արցախում) կանոնավոր անցկացնելու համար կենտրոնը բոլորիս աջակցության կարիքն ունի:

ՄԻԱՑԵ՛Ք ՆԱԽԱԳԾԻՆ. ՄԻԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿՅԱՆՔԵ՛Ր ՓՐԿԵԼ 👇
http://bit.ly/3warwjU

💁 Գիտելիքաշատ կիրակի՞։ Ուրեմն «10:30 ակումբ»-ի հետ 👇Կիրակին սկսեք՝ նախաճաշելով 25 տարվա փորձով ձեռնարկատեր, «ռեԱրմենիա» ...
16/01/2023

💁 Գիտելիքաշատ կիրակի՞։ Ուրեմն «10:30 ակումբ»-ի հետ 👇

Կիրակին սկսեք՝ նախաճաշելով 25 տարվա փորձով ձեռնարկատեր, «ռեԱրմենիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ՝

🎈 Բանախոսություն «Մրցակցելու փոխարեն համագործակցել» թեմայի շուրջ,
🎈 Բիզնեսխորհուրդներ և պատասխաններ Ձեզ հետաքրքրող հարցերին,
🎈 Սուրճ, թեյ և համեղ կրուասաններ…
🎈 Նվեր-գիրք՝ Իսաբել Ալյենդեի «Ոգիների տունը» (կստանա ամենաակտիվ մասնակիցը)։

ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ՏԵՂ ❗ ԳՐԱՆՑՎԵՔ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ՝ https://forms.gle/YwxjMMZhbQGZ8py4A

Հ. Գ.՝ Նախաճաշի հասույթը կուղղվի այս նախագծերից մեկին՝

🎈 «Շրջիկ բժիշկներ» — անվճար բուժօգնություն սահմանամերձ համայնքների բնակիչներին,
🎈 «Արևային դպրոցներ Արցախում» — անվճար էլեկտրաէներգիա Մարտունու շրջանի 5 դպրոցներին։

😔- Ձմե՛ռ պապ, գիտենք՝ չես գալու. շրջափակման մեջ ենք դեռ։Հին նոր տարին էլ եկավ, իսկ ճանապարհը դեռ փակ է։ Բայց Արցախի երեխ...
13/01/2023

😔- Ձմե՛ռ պապ, գիտենք՝ չես գալու. շրջափակման մեջ ենք դեռ։

Հին նոր տարին էլ եկավ, իսկ ճանապարհը դեռ փակ է։ Բայց Արցախի երեխաները հավատում են ամանորյա հրաշքին ✨

Նրանք Սանտային խնդրում են, որ արևային կայաններ տեղադրի իրենց դպրոցներում, որ այլևս ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ շուրջ դասեր չանեն կամ էլ հետաձգեն դասերը՝ հոսանք չունենալու պատճառով։

🎅 Եկեք ամե՛նքս Ձմեռ պապ դառնանք՝ աջակցելով «Արևային դպրոցներ Արցախում»-ին👇
http://bit.ly/3W97EIk

⚡ Արցախում սահմանափակվել է նաև էլեկտրամատակարարումը Աղավնո-Բերձոր հատվածի միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով։ #ՀՐԱՏԱՊ է...
12/01/2023

⚡ Արցախում սահմանափակվել է նաև էլեկտրամատակարարումը Աղավնո-Բերձոր հատվածի միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով։

#ՀՐԱՏԱՊ է ակտիվորեն աջակցելը «Արևային դպրոցներ Արցախում» նախագծին, որի շրջանակներում արդեն հավաքվել է Քերթ գյուղի դպրոցի արևային կայանի գումարը։

Շարունակե՛նք հավաքել Սպիտակաշենի, Բերդաշենի, Ճարտարի և Մարտունու դպրոցների արևային կայանների գումարը ևս 🔆

✊ Աջակցե՛ք նախագծին, սպասելու ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ՛❗

https://bit.ly/3FVGqRd

🍽 Գալի՞ս եք «10:30 Club»-ի՝ այս տարվա 1-ին նախաճաշը միասին անցկացնենք։Դե իսկ նոր գիտելիքները բարեգործության հետ մեկտեղել...
12/01/2023

🍽 Գալի՞ս եք «10:30 Club»-ի՝ այս տարվա 1-ին նախաճաշը միասին անցկացնենք։

Դե իսկ նոր գիտելիքները բարեգործության հետ մեկտեղելն էլ չասե՜նք։

Այս կիրակի կիբերանվտանգության մասնագետ Samvel Martirosyan -ի հետ կխոսենք այս թեմաների շուրջ՝

🎈 Որքանով է Հայաստանը պատրաստ նոր տեղեկատվական մարտահրավերներին,
🎈 Պետական հաքերների աշխատանքը Հայաստանում,
🎈 Տեղեկատվական տեխնոլոգիաները. ուր է գնում Հայաստանի զարգացումը։

ԿԱ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ՏԵՂ ❗ ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՔ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ՝
https://forms.gle/dy2mSdMjr3wLFzFs8

Հ. Գ.՝ Նախաճաշի հասույթը կուղղվի մեր կողմից հանրայնացվող այս նախագծերից մեկին՝

🎈 «Արշակունի» — անվճար ռազմամարզական դասընթացներ պատանիների համար:

🎈 «Շրջիկ բժիշկներ» — անվճար բուժօգնություն սահմանամերձ համայնքների բնակիչներին:

21/12/2022

😞-Էլ վրաս չեն ծիծաղի. վերջապես նորմալ աչքեր կունենամ...

1,5 տարի Արցախ տեղափոխված 13-ամյա Մարալը վիրահատվեց 🎉

‼ «Շրջիկ Բժիշկներ»-ը, մեկնելով Արցախ և հետազոտելով երեխային, ուղեգրեցին Երևան, որտեղ էլ Մարալը վիրահատվեց՝ վերջնական ազատվելով շլությունից։

Մարալն ասում է, Արցախում շատ ընկերներ ունի, որոնք բուժման կարիք ունեն, բայց գումար չունեն։

👋 Աջակցեք՝ միասին բժշկենք կարիքավոր երեխաներին👇

bit.ly/3u6d3V4

Address

Yerevan

Telephone

+37491431654

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Viun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Viun:

Share