14/09/2023
Որպեսզի Instagram-ում առաջխաղացման համար կոնտենտի պլանավորումը կապված լինի մեկ գաղափարի հետ և վերլուծի ձեր բիզնեսի շահերը, կարևոր է, որ այն չդառնա ձանձրալի :
Դա անելու համար պետք է լինեն բովանդակային 3 տեսակի տեքստեր՝ մասնագիտական-ինֆորմացիոն, ժամանցային և վաճառող
▪️Վաճառող տեքստը պետք է պարունակի ապրանքի կամ ծառայության նկարագրություն , գին, ժամանակի սահմանափակում( երբ նշվում է զեղչով գնելու կոնկրետ ժամկետներ) ։
▪️Մասնագիտական-ինֆորմացիոն տեքստերը պետք է լինեն մաքսիմալ օգտակար և տեղեկատվական։ Դրանք կարող են լինել հետաքրքիր փաստեր, խորհուրդներ :
Նման գրառումներն ամենից հաճախ են պահպանվում ։
▪️Ժամանցային (հումորային, խաղային) այս տեսակի գրառումները պետք է լինեն բացառապես ժամանցային։
Նման գրառումների ստատիստիկայում գերակշռում է share արածների քանակը։