Մեր թիմի անդամների տարիների փորձը, աշխատասիրությունը և համառությունը հնարավոր է դարձնում ցանկացած բիզնեսի զարգացում։ Մեր թիմն ունի մեկ նպատակ՝ զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, ծաղկեցնել բիզնեսը, կայուն և հզոր Հայրենիք ունենալու համար։ Մեր հիմնախնդիրներն են յուրաքանչյուր բիզնես ոլորտի շուկայի ուսումնասիրությունը, զարգացման ռազմավարության պլանավորումը ինչպես նաև ժամանակի հետ համընթ
աց նորագույն մեթոդների համադրումը տարիներ շարունակ իրենց էֆֆեկտիվությունն ապացուցած մարքեթինգային գործիքների հետ։ Մենք մատուցում ենք՝
SMM ծառայություն՝ որի նպատակը և գործառույթն է դարձնել Ձեր բիզնեսի սոցկայքերի էջերը ավելի պրոֆեսիոնալ, ապահովել Like-երի և դիտելության ցուցանիշների մեծ ներհոսք՝ հստակ պլանավորված օրերին հրապարակումներ իրականացնելով, մեծ դիտելիություն ունեցող խմբերում տարածելով կամ վիկտորինաների ու հարցումների միջոցով, որոնց լուսանկարները և տեսանյութերը մշակվում են պրոֆեսիոնալ դիզայներների, իսկ տեքստային բաղկացուցիչ մասը պրոֆեսիոնալ մարքեթոլոգների կողմից։ Ինչպես նաև իրականացնում ենք վճարովի թիրախավորված գովազդի կազմակերպում։
Վեբ կայքերի մշակման ծառայություն՝ որի գործառույթը յուրաքանչյուր բիզնեսի համար իր թիրախային սեգմենտին հասանելի օնլայն հարթակի ստեղծումն է՝ այցեքարտ կայքերի (landing page), կոմերցիոն կայքերի, բիզնես կայքերի կամ օնլայն վաճառքի կայքերի միջոցով։
SEO օպտիմալացման ծառայություն՝ որի գործառույթների մեջ են մտնում՝
որոնողական համակարգերի թոփ 10-յակում առաջատար դիրքերի գրավումը, դասակարգման հիմքային ֆակտորների հայտնաբերումը և տեսակավորումը, առկա հարցումների վերլուծությունը՝ որոնողական հարցումների ստատիստիկան, թեմատիկ կայքերի այցելիության ցուցանիշների անալիտիկան, սեմանտիկ կորիզի՝ առաջխաղացվող հարցումների ցուցակի կազմումը, վեբ կայքի ներքին օպտիմալացումը՝ հետագա գովազդի միացման և զարգացման համար, զարգացման API բանալիների ստեղծումը, վեբ կայքի արտաքին օպտիմալացումը՝ Համացանցում կայքի հղման ծավալների ընդլայնումը, որոնման արդյունքների ցուցադրման և կայքում հաճախորդների իրականացված գործողությունների անալիտիկան։
Գրաֆիկ դիզայնի ծառայություն՝ որի գործառույթն է ցանկացած բարդության ապրանքանշանի, պիտակների, այցեքարտերի, բուկլետների, թռուցիկների, բաներների մշակումը։
Անիմացիոն ծառայություն՝ որի գործառույթն է ցանկացած բարդության 2D/3D անիմացիաների ստեղծումը։
Լազերային և օֆֆսեթ տպագրության ծառայություն՝ որի գործառույթն է ցանկացած բարդության և չափերի ֆայլերի տպագությունը։
Արտաքին գովազդի ծառայություն՝ որի գործառույթն է ցանկացած գովազդային վահանակի, գովազդի, ծավալային տառերի մշակումը, լեդ էկրանների վրա հեռարձակումը, հատումը կամ տպագրությունը։
Սառը զանգերի ծառայություն՝ որի գործառույթն է կազմակերպության մասին ամբողջական ինֆորմայիայի փոխանցումը, պրոդուկտի մանրամասն նկարագումը և վաճառքների իրականացումը հեռախոսազանգերի միջոցով։
Door To Door գովազդի ծառայություն՝ որի գործառույթն է կազմակերպության մասին ամբողջական ինֆորմայիայի փոխանցումը, պրոդուկտի մանրամասն նկարագումը և վաճառքների իրականացումը տնից տուն այցերի միջոցով։
SWOT վերլուծության կազմման ծառայություններ՝ որի գործառույթն է կազմակերպության վերլուծությունը, շուկայում զբաղեցրած դիրքի, ուժեղ կողմերի, թույլ կողմերի, հնարավորությունների և վտանգների հայտնաբերումը։
Բիզնես պլանի մշակման ծառայություն՝ որի գործառույթն է արդեն իսկ գործող կազմակերպության դեպքում SWOT վերլուծության կազմում, վերլուծություն, կազմակերպության շուկայի սեգմենտի ուսումնասիրություն, մրցակցային վերլուծություն և ըստ այդմ զարգացման ռազմավարության մշակում, իսկ մշակման փուլում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ ընդհանուր շուկայի և տվյալ սեգմենտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ուսումնասիրություն և վերլուծություն, ներդրումների իրականացման անհրաժեշտության վերլուծություն, ռիսկերի վերլուծություն, մրցակցային վերլուծություն և ըստ այդմ զարգացման ռազմավարության և մարքեթինգ պլանի մշակում։