«ՋԻ ԷՅ ԹԻ Քաթինգ» ընկերությունն հայկական գովազդային շուկայում աշխատում է դեռևս 2008թ.-ից:
Իր բազմամյա գործունեության ընթացքում ընկերությունն իր ուրույն ձեռագրով և նորարար լուծումներով հասցրել է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը:
«ՋԻ ԷՅ ԹԻ Քաթինգ» թիմը, ապահովում է հաճախորդների բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում յուրաքանչյուրի նկատմբամբ՝ վայելելով նրանց սերն ու վստահությունը։ Դրա շնորհիվ է, որ տարիներ շարունակ հանրապետության բազմաթիվ տեղական և համաշխարհային ընկերություններն իրենց գովազդային նյութերի պատրաստումը վստահում են հենց «ՋԻ ԷՅ ԹԻ Քաթինգ» ընկերութանը:
Ընկերությունում առկա գերժամանակակից, բարձր տեխնոլոգիական սարքավորումների օգտագործումը, որոնցից որոշներն ՀՀ-ում միայն այստեղ կարող եք գտնել, հնարավորություն են տալիս լուծել ցանկացած բարդության դիզայներական և տեխնոլոգիական խնդիրներ:
Իր պատասխանատու և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ «ՋԻ ԷՅ ԹԻ Քաթինգ» ընկերությունը բազմիցս արժանացել է «Գովազդի շուկայի տարվա առաջատար», «Գովազդի շուկայում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցող տարվա առաջատար ընկերություն» մրցանակների:
«ՋԻ ԷՅ ԹԻ Քաթինգ» ընկերությունը իր հաճախորդներին սիրով ներկայացնում է ծառայությունների հետևյալ տեսակները.
• արտաքին գովազդի նախագծում, պատրաստում և տեղադրում,
• գովազդային նյութերի կտրում և վաճառք,
• դռների եռաչափ փորագրություն և դիզայն, որն իրականացվում է 3D թվային հաստոցներով,
• լայնաֆորմատ տպագրություն, որն իրականացվում է նոր սերնդի սարքավորումներով
Անընդհատ առաջ գնալու, զարգանալու մղումով «ՋԻ ԷՅ ԹԻ Քաթինգ» ընկերության հիմնադիրներն 2016թ-ին ԱՄՆ-ում հիմնադրել են նույն գործունեությամբ զբաղվող Front Signs և Square Sings կազմակերպությունները, որոնք արագ և որակյալ աշխատանքի արդյունքում արդեն իրենց կայուն տեղն են զբաղեցրել ԱՄՆ գովազդային շուկայում։