Whitebone - Experience Management

Whitebone - Experience Management Experience management and strategic marketing solutions for the drastic growth of your business.

We develop Experience Management (XM) services and programs to execute exceptional customer, employee, product and brand experience strategies via:

- Human-centered strategy and culture development programs

- Business processes analysis and optimization

- Advanced technologies integration (CRM, NPS, ticketing, loyalty programs)

- NPS, feedback collection and analysis

- KPIs, metric measurements and ROI

- Journey mapping (Customer, Employee, Product, Brand)

- Usability testing

- Experience design and improvement

- Training and development

Whitebone-ը փնտրում է CX & QA մասնագետ 🔎Եթե սիրում ես ուսումնասիրել մարդկանց վարքը, հասկանալ՝ ինչու է հաճախորդը գոհ կամ ...
12/09/2026

Whitebone-ը փնտրում է CX & QA մասնագետ 🔎

Եթե սիրում ես ուսումնասիրել մարդկանց վարքը, հասկանալ՝ ինչու է հաճախորդը գոհ կամ դժգոհ և ինչպե՞ս կարելի է նրա փորձառությունն ավելի լավը դարձնել, գուցե հենց քեզ ենք փնտրում։

Ի՞նչ ես անելու
• Իրականացնելու ես գաղտնի գնորդի այցեր, զանգեր և գնահատումներ
• Վերլուծելու ես սպասարկման տարբեր շփման կետերը
• Կատարելու ես որակի ապահովման (QA) ստուգումներ
• Ուսումնասիրելու ես հաճախորդի ուղին և բացահայտելու խնդիրները
• Մասնակցելու ես CX աուդիտների, հետազոտությունների և յուզաբիլիթի թեստավորման նախագծերի
• Պատրաստելու ես վերլուծական հաշվետվություններ

Մենք փնտրում ենք քեզ, եթե ունես՝
• Բարձրագույն կրթություն և 2+ տարվա աշխատանքային փորձ
• Վերլուծական մտածողություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
• Excel/Google Sheets և Canva-ի աշխատանքային իմացություն
• Հետաքրքրություն CX և QA ոլորտների նկատմամբ

Մենք առաջարկում ենք
Իրական նախագծեր, տարբեր ոլորտների բիզնեսների հետ աշխատանք և մասնագիտական զարգացում CX, QA, Customer Journey և հետազոտությունների ոլորտներում։

📍 Արամի 4 | Ամբողջ դրույք | 09։00–18։00, երկուշաբթի–ուրբաթ

📩 Դիմելու համար ուղարկիր CV-ն [email protected] հասցեին՝ կարճ նշելով, թե ինչու է քեզ հետաքրքրում Customer Experience ոլորտը։

Ներկայացնում ենք WHITEBONE ընկերության ծառայություններըՀարցերի և մանրամասն տեղեկություն ստանալու համար դիմեք մեզ՝🔹անձնակ...
08/09/2026

Ներկայացնում ենք WHITEBONE ընկերության ծառայությունները

Հարցերի և մանրամասն տեղեկություն ստանալու համար դիմեք մեզ՝

🔹անձնական նամակով կամ [email protected] էլ․ հասցեով

🔹041 33 39 00

CJM-ը ցույց է տալիս այն, ինչն առաջին հայացքից հաճախ չի երևում։Այն օգնում է հասկանալ՝որտե՞ղ եք կորցնում հաճախորդինորտե՞ղ ...
03/09/2026

CJM-ը ցույց է տալիս այն, ինչն առաջին հայացքից հաճախ չի երևում։

Այն օգնում է հասկանալ՝

որտե՞ղ եք կորցնում հաճախորդին
որտե՞ղ է ստեղծվում թյուրըմբռնում
որտե՞ղ չեք կատարում ձեր խոստումը
որտե՞ղ կա զարգանալու, բարելավվելու տեղ։

Լավ CX-ը պատահականություն չէ․ այն նախագծվում և կառավարվում է։

Ձեր հաճախորդի ճանապարհը կա՝ անկախ նրանից՝ դուք այն քարտեզագրե”լ եք, թե՞ ոչ։

Հարցն այն է՝
դուք կառավարո՞ւմ եք այդ ճանապարհը,
թե՞ թողել եք, որ այն ձևավորվի ինքնուրույն։

Դիմեք մեզ, եթե ցանկանում եք քարտեզագրել և կառավարել ձեր հաճախորդի
ուղին արդյունավետ։

Կապ հաստատեք մեզ հետ՝
🔸անձնական նամակով կամ [email protected] էլ․ հասցեով
🔸հեռախոսահամարով՝ 041 33 39 00

Ձեր հաճախորդի որոշումը ձևավորվում է ոչ միայն ապրանքի կամ ծառայության որակով, գնով կամ ֆունկցիոնալ արժեքով։ Նրա փորձառութ...
02/09/2026

Ձեր հաճախորդի որոշումը ձևավորվում է ոչ միայն ապրանքի կամ ծառայության որակով, գնով կամ ֆունկցիոնալ արժեքով։ Նրա փորձառության կարևորագույն մասն այն էմոցիաներն են, որոնք ձևավորվում են բրենդի հետ յուրաքանչյուր շփման ընթացքում։

Հաճախորդը կարող է մոռանալ մանրամասները, բայց հիշել՝ իրեն լսե՞ցին, հասկացա՞ն, հարգեցի՞ն, օգնեցի՞ն, թե՞ ոչ։

Դրական և անմոռանալի էմոցիաներն են ազդում ձեր հաճախորդի վստահության, հավատարմության և կրկին ձեզ ընտրելու որոշման վրա։

Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկից ավելին է․ այն հիշեցում է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր կապիտալներից ...
01/09/2026

Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկից ավելին է․ այն հիշեցում է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր կապիտալներից մեկն է։

Շուկաները փոխվում են, տեխնոլոգիաները զարգանում են, իսկ աճող բիզնեսը պահանջում է անընդհատ սովորելու և վերաիմաստավորվելու կարողություն։
Թող նոր ուսումնական տարին լինի նոր գիտելիքի, նոր հետաքրքրությունների բացահայտման և մասնագիտական աճի մեկնարկ։

Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը։
Back to Learning, Back to Growth !

WHITEBONE for INNOTEK Բրենդինգը միայն արտաքին փոփոխության մասին չէ։ Դա այն ճանապարհն է, որով անցնելիս ապրանքանիշը դառնու...
26/08/2026

WHITEBONE for INNOTEK

Բրենդինգը միայն արտաքին փոփոխության մասին չէ։ Դա այն ճանապարհն է, որով անցնելիս ապրանքանիշը դառնում է կերպար, ստանում է ձայն և ներկայություն, գույն և բնավորություն։

Ահա մեր պատկերացումները Innotek ընկերության FORMULA ապրանքանիշի համար։

Շնորհակալություն վստահության համար։

Ձեր բրենդին շունչ տալու համար ՝

🔸անձնական նամակ կամ [email protected]
🔸հեռախոսահամար՝ 041 33 39 00

Ամենահաջող CX ռազմավարություններն ունեն մեկ ընդհանուր հիմք՝ այն թիմերը, որոնք գիտեն ինչպես ստեղծել արժեք յուրաքանչյուր հ...
20/08/2026

Ամենահաջող CX ռազմավարություններն ունեն մեկ ընդհանուր հիմք՝ այն թիմերը, որոնք գիտեն ինչպես ստեղծել արժեք յուրաքանչյուր հաճախորդի համար։

WHITEBONE-ում մշակում ենք կորպորատիվ վերապատրաստման ծրագրեր և դասընթացներ, որոնք հարմարեցվում են յուրաքանչյուր կազմակերպության նպատակներին, թիմերին և ոլորտի առանձնահատկություններին։

Համադրելով Customer Experience-ի միջազգային լավագույն փորձը, բիզնես գործիքներն ու հոգեբանական մեթոդները՝ մենք օգնում ենք, որ ուսուցումը վերածվի իրական բիզնես փոփոխության։

WHITEBONE-ը համագործակցել և իրականացրել է կորպորատիվ վերապատրաստումներ բանկային, հեռահաղորդակցման, պետական, ֆինանսական, խորհրդատվական և այլ ոլորտների կազմակերպությունների համար՝ օգնելով նրանց զարգացնել հաճախորդակենտրոն մշակույթ և բարձրացնել թիմերի արդյունավետությունը։

Կապ հաստատեք մեզ հետ՝ քննարկելու Ձեր կազմակերպության նպատակներին համապատասխան լուծումները․
🔸անձնական նամակով կամ [email protected] էլ․ հասցեով
🔸հեռախոսահամարով՝ 041 33 39 00

Whitebone ընկերությունը փնտրում է 18 տարեկան և բարձր կանանց և տղամարդկանց ՝ գաղտնի գնորդի ծառայություններ մատուցելու համ...
19/08/2026

Whitebone ընկերությունը փնտրում է 18 տարեկան և բարձր կանանց և տղամարդկանց ՝ գաղտնի գնորդի ծառայություններ մատուցելու համար։ Մեքենայի և վարորդական վկայականի առկայությունը պարտադիր է։

Գաղտնի գնորդի փորձ ունենալը՝ առավելություն։

Հետաքրքրության դեպքում գրեք մեզ անձնական նամակ կամ զանգահարեք 033 29 22 11

26․08-ին ժամը 17։00-ին  -ն և .bank -ը համատեղ անցկացնելու են վեբինար, որի ընթացքում քննարկվելու են մի շարք հետաքրքիր թեմ...
18/08/2026

26․08-ին ժամը 17։00-ին -ն և .bank -ը համատեղ անցկացնելու են վեբինար, որի ընթացքում քննարկվելու են մի շարք հետաքրքիր թեմաներ, բարձրաձայնվելու են կարևոր հարցեր։

Live Session-ի հիմնական թեմաներն են ՝

✅Ինչու է CX-ը դարձել բանկերի մրցակցային առավելությունը

✅Ժամանակակից հաճախորդի սպասելիքները

✅Բանկային Customer Journey-ի առանցքային touchpoint-ները

✅Կազմակերպության մշակույթի դերը հաճախորդի փորձառության ձևավորման մեջ

✅Հայկական և միջազգային գործնական օրինակներ

Վեբինարն անցկացվելու է CX միջազգային փորձագետ, CXAA հիմնադիր նախագահ -ի և AMIO բանկի Հաճախորդի փորձառության ղեկավար@ruz_a_manya -ի կողմից։
Մասնակցությունն անվճար է, սակայն պարտադիր է նախնական գրանցումը։
Մանրամասները կարող եք ուսումնասիրել մեր ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում և cxa-armenia.org կայքում։
Մասնակցության հղումը էջի bio-ում։

Ո՞վ է իրականում ստեղծում հաճախորդների փորձառությունը (CX)։Հաճախորդի փորձառությունը ոչ թե առանձին բաժինների աշխատանքի, այ...
14/08/2026

Ո՞վ է իրականում ստեղծում հաճախորդների փորձառությունը (CX)։

Հաճախորդի փորձառությունը ոչ թե առանձին բաժինների աշխատանքի, այլ ընկերության ներքին մշակույթի արդյունքն է։

Ուժեղ CX-ը չի կարող գոյություն ունենալ առանց ուժեղ EX-ի (Employee Experience)։ Դրանք առանձին ուղղություններ չեն, այլ մեկ միասնական էկոհամակարգի փոխկապակցված տարրեր։

Երբ ներդրում եք անում EX-ի մեջ՝ տալով թիմին հստակ նպատակ, գործիքներ և զարգանալու հնարավորություն, նրանք ստեղծում են այնպիսի CX, որը մրցակիցները չեն կարող կրկնօրինակել։

Այսօր հաջողակ կազմակերպությունները կառուցում են միջավայր, որտեղ EX-ն ու CX-ը զարգանում են միաժամանակ, քանի որ հենց այդ հավասարակշռությունն է ստեղծում կայուն բիզնես աճ։

CX փորձի հաջող կառավարումը ստեղծվում է հզոր և լավ պատրաստված թիմի կողմից։

Իսկ ձեր ընկերությունում ո՞ր ուղղությանն է ավելի շատ առաջնահերթություն տրվում՝ EX-ի՞ն, թե՞ CX-ին։

👇Կիսվե՛ք Ձեր փորձով մեկնաբանություններում։

Address

4 Aram Street
Yerevan
0010

Alerts

Be the first to know and let us send you an email when Whitebone - Experience Management posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Whitebone - Experience Management:

Shortcuts

Share