07/08/2017
💻 Սոցիալական հարթակներում բրենդի առաջխաղացմանը և վաճառքին նպաստող գործընթացն անվանում են Սոցիալական մեդիաների մարքեթինք (social media marketing, SMM): ՍՄՄ-ը իր մեջ ներառում է տեխնոլոգիաներ, գործիքներ, մեթոդներ, որոնք էլ հենց նպաստում են սոցիալական ցանցերում բրենդի առաջխաղացմանը և վաճառքի քանակի ավելացամանը: Մեր մասնագետները հիմնական շեշտը դնում են ձեր բրենդի կայքի հաճախումների աճի ավելացման վրա, որն էլ իր հերթին նպաստելու է վաճառքի աճին: Մենք ձգտում ենք գտնել նրանց, ում հետաքրքրում է ձեր ապրանքանիշը կամ ծառայությունը և անմիջապես աշխատել նեղ, բայց թիրախային մարդկանց խմբի հետ: Մեծ տեղ է տրվում հաճախորդների հետ անմիջական շփմանը, որը ըստ մեր տեսակետի գլխավոր գրավականն է։ Սոցիալական ցանցը պետք է միջոց հանդիսանա հաճախորդներին երկխոսության հրավիրելու, հարցեր քննարկելու, հարցերին պատասխանելու համար: Հիշե՛ք, որ այսօր սոցիալական ցանցերը հանդիսանում են ձեր ընկերության այցեքարտը և մեծ թվով հաճախորդներ ամեն օր ձեր ընկերության հետ առընչվում են հենց սոցիալական ցանցերի միջոցով, հետևաբար փորձառու մասնագետ-ադմինիստրատորի օգնությունը ձեր ընկերության հաջողության գրավականն է: Այս պարագայում շատ կարևոր է, թե՞ ով է վարում ձեր էջը, ինչպե՞ս է պատասխանում հաճախորդների հարցերին (հայերեն, թե՞ լատինատառ, արագ, թե՞ դանդաղ և այլն), ինչպե՞ս է սպասարկում հետաքրքրված լսարանին, ի՞նչ լուսանկարներ ու նյութեր են տարածվում ձեր էջով, ի՞նչ դիզայն ունի էջը և այլն:
😉 Հաշվի առնելով, որ Հայաստանում առավել լայն տարածում է գտել Facebook սոցիալական ցանցը, մեր գնացուցակում ներառված է միայն Facebook-ը, սակայն ըստ հաճախորդի ցանկության մեր մասնագետները կվարեն էջեր ցանկացած սոցիալական հարթակներում։
🌍 www.YOCO.am