24/08/2023
Մենք բարձր ենք գնահատում սիրով կատարված ցանկացած աշխատանք և պատրաստ ենք յուրաքանչյուր համագործակցության 🤝
Շնորհակալ ենք վստահության համար 💛
🤝 Երկրորդ տարին անընդմեջ համագործակցելու ենք osport.am բրենդի հետ, ով հանդիսանալու է մեր տեխնիկական հովանավորը:
🇦🇲 Հայաստանի չեմպիոնը առաջին անգամ կկրի մարզահագուստ, որը ամբողջովին արտադրվում է Հայաստանում:
⚽ osport.am բրենդը միանձնյա առաջատարն է հայկական շուկայում և այսուհետ կլինի առաջին հայկական բրենդը, ում մարզահագուստը կկրի չեմպիոնների լիգայում՝ Հայաստանը ներկայացնող ակումբը:
📣 Ցանկանում ենք նաև մեր օրինակով հորդորել մնացած ակումբներին, կրել հայկականը, ներկայացնել հայկականը, քանզի այն իր որակական հատկանիշներով չի զիջում ոչ մի արտասահմանյան արտադրողի, օգտագործում է ամենանորարար տեխնոլոգիաները՝ արտադրության համար:
🕙 Երևան թիմի 23/24 մրցաշրջանի մարզահագուստը Ձեր ուշադրությանը կներկայացնենք մի քանի օր հետո: