16/07/2026
📍 PR-ը ոչ թե պատմություն հորինելու, այլ ճշմարտությունն արդյունավետ ներկայացնելու արվեստ է
Սիրելի՛ գործընկերներ, հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի մասնագետներ,
այսօր աշխարհում նշվում է PR-ի (հանրային կապերի) համաշխարհային օրը։ Այս մասնագիտական տոնը հրաշալի առիթ է արժևորելու մեր անցած ճանապարհը և սահմանելու զարգացման նոր հորիզոններ։
Տեղեկատվական անվերջանալի հեղեղների, արագ փոփոխվող տեխնոլոգիաների և արհեստական բանականության այս դարաշրջանում մեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորվում են առավել քան երբևէ։ Մենք սոսկ տեղեկատվություն փոխանցողներ չենք. մենք արժեքավոր գաղափարներ ձևավորողներ, վստահության կամուրջներ կառուցողներ և հանրային գիտակցություն կերտողներ ենք։
PR-ը ոչ թե պատմություն հորինելու, այլ ճշմարտությունն արդյունավետ, ազնիվ և ազդեցիկ ներկայացնելու արվեստ ու գիտություն է։
Ժամանակակից աշխարհում մեր գլխավոր զենքը պրոֆեսիոնալիզմն է, իսկ ամենամեծ կապիտալը՝ վստահությունը։
Որպես մասնագիտական համայնք՝ մեր առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ, որոնք պահանջում են նոր մոտեցումներ և հստակ հանձնառություն։ Այսօր առաջնային է դառնում մասնագիտական էթիկան և պատասխանատվությունը, քանի որ հանրային տիրույթ ներմուծվող յուրաքանչյուր բառ պետք է լինի առավելագույնս կշռադատված, փաստարկված ու համապատասխանի էթիկական նորմերին։
Միևնույն ժամանակ, մենք պետք է զարգացնենք մեր ռազմավարական մտածողությունը՝ իրավիճակային կարճաժամկետ լուծումներից անցում կատարելով պետական, հանրային և մասնավոր հատվածների երկարաժամկետ ու նպատակային հաղորդակցության սխեմաներին։ Այս ամենին զուգահեռ, տեխնոլոգիական աննախադեպ առաջընթացի պայմաններում մեր հիմնական հոգսը պետք է լինի մշտական ինքնազարգացումը, որպեսզի կարողանանք անխաթար պահպանել մարդկային հաղորդակցության էմպատիան, խորությունն ու անկեղծությունը։
Հայկական PR ասոցիացիան և Հայկական PR ակադեմիան տարիներ շարունակ հետևողականորեն աշխատում են Հայաստանում PR մշակույթի կայացման, միջազգային լավագույն փորձի ներդրման և մասնագիտական համայնքի համախմբման ուղղությամբ։
Ես անսահման հպարտ եմ մեր պատրաստված, ստեղծագործ ու պատասխանատու համայնքով, որն ի զորու է արձագանքել ցանկացած մարտահրավերի։
Շնորհավորելով բոլորիս մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ անսպառ կրեատիվություն, ճգնաժամերը հնարավորությունների վերածելու տոկունություն և, որ ամենակարևորն է, երբեք չկորցնել հաղորդակցության ուժի հանդեպ հավատը։
Թո'ղ ձեր ստեղծած յուրաքանչյուր արշավ ունենա չափելի ազդեցություն, իսկ յուրաքանչյուր ուղերձ՝ հասնի իր նպատակին։
Շնորհավո՛ր PR-ի համաշխարհային օրը։ 🤝💼
Աստղիկ Ավետիսյան
Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR ակադեմիայի ղեկավար, մեդիա և հաղորդակցության փորձագետ, բ.գ.թ., դոցենտ
#Հաղորդակցություն #ՀանրայինԿապեր