Modex

Modex Modex is a boutique management advisory company.

🇬🇧 [Eng] հայերենը ստորևTOP 10 companies of Armenia by revenue, 2024-2025✅ In 2025, the list of Armenia's largest compani...
07/07/2026

🇬🇧 [Eng] հայերենը ստորև

TOP 10 companies of Armenia by revenue, 2024-2025

✅ In 2025, the list of Armenia's largest companies by revenue was led by "Ardshinbank" CJSC, with revenue exceeding AMD 300 billion.

✅ In 2025, the combined revenue of the top 10 largest companies reviewed was approximately AMD 2 trillion, up from AMD 1.7 trillion the previous year.

✅ All 10 companies together recorded a combined net profit of AMD 410 billion.

✅ Among the 10 companies reviewed, the simple average return on equity in 2025 was 25.4%, with a median of 24.5%.

⚠️ Data for "Yerevan Jewellery Factory" and "Pretty Way" are not included in the list, as their financial statements are not yet available. In 2024, these two companies were included in the top 10 list, with revenue of AMD 314 billion and AMD 155 billion, respectively.

⚠️ It should be noted that, in the case of certain companies, transactions with related parties may not be expressed at real prices, which could have a significant impact on the assessment of an individual company's performance.

🇦🇲 [Հայ]

ՀՀ 10 խոշորագույն ընկերությունները 2024-2025

✅ 2025թ-ին ըստ հասույթի Հայաստանի խոշորագույն ընկերությունների ցանկը գլխավորել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն՝ ավելի քան 300 մլրդ դրամ հասույթով:

✅ 2025թ-ին դիտարկված 10 խոշորագույն ընկերությունների համընդհանուր հասույթը եղել է շուրջ 2 տրիլիոն դրամ` նախորդ տարվա 1.7 տրիլիոնի փոխարեն:

✅ Բոլոր 10 ընկերությունները արձանագրել են ընդհանուր 410 մլրդ դրամի զուտ շահույթ:

✅ Դիտարկված 10 ընկերությունների սեփական կապիտալի շահութաբերության պարզ միջինը 2025թ-ին եղել է 25.4%, միջնարժեքը` 24.5%:

⚠️ Ցանկում ընդգրկված չեն «Երևանի Ոսկերչական Ֆաբրիկա» և «Փրիթի Ուեյ» ընկերությունների տվյալները, քանի որ դրանց ֆինանսական հաշվետվությունները դեռևս հասանելի չեն։ 2024թ-ին դրանք գտնվում էին 10 խոշորագույն ընկերությունների ցանկում` համապատասխանաբար 314 մլրդ դրամ և 155 մլրդ դրամ հասույթով։

⚠️ Հարկ է նշել, որ առանձին ընկերությունների դեպքում փոխկապկցված կողմերի հետ գործարքները կարող են արտահայտված չլինել իրական գներով, որը կարող է ունենալ էական ազդեցություն ընկերության՝ առանձին վերցված արդյունավետության գնահատականի վրա։

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող...
16/06/2026

Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (Waste Policy Armenia) ծրագրի շրջանակում «Մոդեքս» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է Հայաստանում թափոնների պատշաճ գործածության համակարգի ներդրման տնտեսական ազդեցության ուսումնասիրություն։

ԱԸՊ օրենսդրական փաթեթի լրամշակված նախագիծը հրապարակվել է e-draft հարթակում։ Փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/ykd72r94

ԱԸՊ օրենսդրական փաթեթը ներկայացնելու և դրա շուրջ քննարկում անցկացնելու նպատակով ՀԱՀ-ն կազմակերպում է խորհրդակցական հանդիպում ալկոհոլային (գարեջուր, գինի, թունդ ալկոհոլային խմիչքներ) և ոչ ալկոհոլային խմիչքների, անվադողերի, շարժիչային յուղերի, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների ու մարտկոցների արտադրությամբ զբաղվող շահագրգիռ կողմերի համար։

📅 Հունիսի 19, ժամը 10:00

📍 Հայաստանի ամերիկյան համալսարան

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/mpfckurk

🇬🇧 [Eng] հայերենը ստորևArmenia leads CIS countries in CFA charterholders per million people✅ As of June 2026, the number...
15/06/2026

🇬🇧 [Eng] հայերենը ստորև

Armenia leads CIS countries in CFA charterholders per million people

✅ As of June 2026, the number of professionals with a CFA charter in Armenia reached 89, an increase of 28 or 46% compared to October 2024.

✅ Armenia maintains its position as the CIS leader in the number of CFA charterholders per million people.

🇦🇲 [Հայ]

Մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով Հայաստանը առաջատար է ԱՊՀ-ում

✅ 2026 թվականի հունիսի դրությամբ Հայաստանում CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թիվը կազմել է 89, ինչը 28-ով կամ 46%-ով ավել է, քան 2024 թվականի հոկտեմբերին:

✅ Հայաստանը շարունակում է մեկ միլիոն բնակչի հաշվով CFA սերտիֆիկատ ունեցող մասնագետների թվով առաջատար դիրք զբաղեցնել ԱՊՀ երկրների շրջանում:

Հայաստանում վարկառու ֆիզիկական անձանց թիվը✅ 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություննե...
12/06/2026

Հայաստանում վարկառու ֆիզիկական անձանց թիվը

✅ 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկեր ստացած ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) թիվը կազմել է 939 հազար 551 մարդ՝ 5%-ով ավելի շատ, քան 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ և 9%-ով ավելի շատ, քան 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ։

✅ 939 հազար 551 վարկառուներից շուրջ 474 հազարը կամ 50.5%-ը կանայք են, իսկ 466 հազարը կամ 49.5%-ը՝ տղամարդիկ։

Մայիսի 12-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն-ը կազմակերպել է աշխատաժողով՝ Հ...
14/05/2026

Մայիսի 12-ին Ինժեներական քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն-ը կազմակերպել է աշխատաժողով՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ռազմավարական ծրագրի մշակման վերաբերյալ։

Ծրագիրը մշակվել է Ameria Management Advisory-ի, Modex խորհրդատվական ընկերության, Enterprise Incubator Foundation (EIF)-ի և Fraunhofer ISI-ի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցությամբ։

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2026թ․ I-ին եռամսյակ✅ 2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցան...
28/04/2026

ՀՀ խոշորագույն հարկատու ոլորտները | 2026թ․ I-ին եռամսյակ

✅ 2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված հարկ վճարողների 38%-ի գործունեության հիմնական ոլորտը առևտուրն էր, այդ 382 խոշոր հարկատուներն պետբյուջեի համար ապահովել են 156 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 24%-ը։

✅ Խոշորագույն հարկատու ոլորտներից են նաև մշակող արդյունաբերությունն ու ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, որոնց խոշոր հարկատուները պետբյուջեի համար ապահովել են, համապատասխանաբար, 55 մլրդ և 37 մլրդ դրամ զուտ մուտքեր։

✅ Ընդհանուր առմամբ երեք խոշորագույն հարկատու ոլորտների խոշոր հարկատուները միասին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող ընդհանուր եկամուտների 38%-ը։

🇬🇧 [Eng] հայերենը ստորևTop IT taxpayers | Q1-2025/26✅ In the first quarter of 2026, 78 IT companies were among the 1000 ...
27/04/2026

🇬🇧 [Eng] հայերենը ստորև

Top IT taxpayers | Q1-2025/26

✅ In the first quarter of 2026, 78 IT companies were among the 1000 largest taxpayers, contributing a total of AMD 28 billion to the state budget. This marks a increase of AMD 9 billion compared to the contributions of IT companies among the 1,000 largest taxpayers during the same period in 2025.

✅ In January-March 2026, the IT companies included in the list of 1000 largest taxpayers together provided 4.4% of the total income supervised by the State Revenue Committee.

✅ 78 IT companies together paid AMD 2 billion in profit tax, with Digitain contributing 52% of this amount, equivalent to AMD 1,139 million.

✅ For 16 out of the top 20 IT taxpayer companies, the profit taxes paid decreased, with KEH Armenia, Synopsys Armenia and Nexters Studio Armenia experiencing the most significant decline.

⚠️ According to 2025 annual data, IT activities accounted for the largest share of Digitain’s revenue.

⚠️ A review of Ride Tech’s (Yandex Taxi) business model revealed that the company specializes in the design, development, and operation of the platform.

⚠️ The taxes paid by each company is calculated as the difference between the total amount paid by the company and the amounts returned to the unified account in terms of VAT and excise tax.

🇦🇲 [Հայ]

ՏՏ խոշոր հարկատուները | 2025/26թթ I եռամսյակ

✅ 2026 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 78 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 28 միլիարդ դրամի եկամուտ, ինչը 9 միլիարդ դրամով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակաշրջանում 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունների վճարած հարկերը:

✅ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4.4%-ը:

✅ 78 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 2 միլիարդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Digitain ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 52%-ը (1,139 միլիոն դրամ):

✅ ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից 16-ի դեպքում վճարած շահութահարկերը նվազել են, անկումը խոշոր է հատկապես KEH Armenia, Synopsys Armenia և Nexters Studio Armenia ընկերությունների դեպքում։

⚠️ 2025թ-ի տարեկան տվյալներով Digitain-ի հասույթի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում էր ՏՏ գործունեության տեսակներին:

⚠️ Ride Tech-ի (Yandex Taxi) բիզնես մոդելի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կազմակերպությունը մասնագիտացած է պլատֆորմի զարգացման, մշակման և շահագործման աշխատանքներում։

⚠️ Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2025/26թթ I եռ. ✅ ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են...
17/04/2026

ՀՀ առևտրային բանկերի զուտ շահույթը | 2025/26թթ I եռ.

✅ ՀՀ առևտրային բանկերը 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 103 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 2.6%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

✅ 2026թ-ի հունվար-մարտ ամիսներին ամենամեծ զուտ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ 33 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35.7 մլրդ դրամի փոխարեն։ Զուտ շահույթի նվազումը առավելապես պայմանավորված է փոխարժեքային տարբերություններից զուտ եկամտի 39% նվազմամբ։

✅ Ardshinbank-ին հաջորդում է Ameriabank-ը` 19 մլրդ դրամ զուտ շահույթով։

✅ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 7-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։

Address

48/1 Str. Nalbandyan
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37499041168

Alerts

Be the first to know and let us send you an email when Modex posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Modex:

Shortcuts

Share