CARD Foundation

CARD Foundation Center for Agribusiness & Rural Development

CARD’s main program departments consist of Agribusiness and Marketing, Rural Development, and Special Projects, which include specially contracted projects such as a Food Safety Program, in conjunction with the USDA and Louisiana State, and the creation of the Farm Credit Organization, guided by the U.S.Farm Credit Administration.

🔹Վասիլ Թաիրով«Վանաձորում ծնված գիտնականը, ով խաղողի այգիները փրկում էր ֆիլոքսերայից»🔹Վանաձորում ծնված Վասիլ Թաիրովը զբաղ...
24/08/2026

🔹Վասիլ Թաիրով
«Վանաձորում ծնված գիտնականը, ով խաղողի այգիները փրկում էր ֆիլոքսերայից»

🔹Վանաձորում ծնված Վասիլ Թաիրովը զբաղվել է ֆիլոքսերայի դեմ պայքարով, պատվաստված խաղողի մշակության ներդրմամբ, գինիների կեղծման դեմ պայքարով և գիտական խաղողագործության կազմակերպմամբ։

🔹1905 թվականին նա Օդեսայում ստեղծեց Ռուսական կայսրությունում խաղողագործության և գինեգործության առաջին մասնագիտացված գիտափորձարարական կայանը, որն այսօր գործում է որպես նրա անունը կրող ազգային գիտական կենտրոն։

🔹Նա հեղինակել է ավելի քան հինգ հարյուր գիտական և հանրամատչելի աշխատանք և մեծ դեր ունեցել պատվաստված խաղողագործության տարածման գործում։

17/08/2026

📊 CARD հիմնադրամի դուստր ընկերության՝ «Ագրովիժն» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

AgroVision CJSC

17/08/2026

🌱📈 Ագրոարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ևս մեկ ընկերություն այսօր ազդարարեց իր մուտքը կապիտալի շուկա։

📊 Պարտատոմսերի ցուցակմամբ AgroVision CJSC զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում՝ ներգրավելով ֆինանսավորման նոր աղբյուրներ, ընդլայնելով համագործակցության շրջանակը և հիմք ստեղծելով նոր ծրագրերի իրականացման համար։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է Dimension Investments-ի միջոցով։

Ավելին՝ https://tinyurl.com/mrhkvep6

🔹Քչերը գիտեն, որ Խրիմյան Հայրիկը, իր լայնածավալ հոգևոր և հասարակական գործունեությունից բացի, նաև գյուղի և գյուղատնտեսութ...
10/08/2026

🔹Քչերը գիտեն, որ Խրիմյան Հայրիկը, իր լայնածավալ հոգևոր և հասարակական գործունեությունից բացի, նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման ականավոր ջատագով էր։

🔹Նա աչքի էր ընկնում զարգացման այնպիսի հեռատես տեսլականով, որը շարունակում է արդիական մնալ նաև մեր օրերում։

🔹Նրա «Պապիկ և Թոռնիկ» գիրքը պարզ ու հասկանալի լեզվով սովորեցնում էր՝ ինչպես խնամել հողը, արդյունավետ կազմակերպել աշխատանքը, ճիշտ վարել տնտեսությունը և պահպանել ընտանիքի գլխավոր հարստությունը՝ սեփական հողը։

🔹Առանց գյուղատնտեսական մասնագիտական կրթության՝ Խրիմյան Հայրիկը խորաթափանցորեն նկարագրում էր հողի մշակության եղանակներ, մշակաբույսերի հերթափոխի, պարարտացման, ծառատունկի և բնության պահպանության սկզբունքներ։

🔹Սակայն նրա տեսլականը միայն գյուղատնտեսական խորհուրդներով չէր սահմանափակվում։

🔹Նա համոզված էր, որ ուժեղ գյուղի հիմքում կրթված, գրագետ և իր տնտեսությունը հաշվարկով վարող գյուղացին է։

🔹Նա ոչ միայն գաղափարներ էր առաջ քաշում, այլև դրանք կյանքի կոչում՝ զարգացնելով Վարագավանքի տնտեսությունը, մշակելով անմշակ հողերը, հիմնելով այգիներ, դպրոց և տպարան։

🔹Խրիմյան Հայրիկի ժառանգությունը մեզ հիշեցնում է, որ հողը պարզապես ունեցվածք չէ․ այն ընտանիքի բարեկեցության, համայնքի ամրության և հայրենիքի շարունակականության հիմքն է։

🔹Ճանաչե՛նք մեր մեծերին, գնահատե՛նք նրանց թողած ժառանգությունը և հպարտությամբ փոխանցենք այն հաջորդ սերունդներին։

06/08/2026

📢 Հայտերի ընդունում Սյունիքում Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների համար

Ուրախ ենք հայտարարել «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկը։

Ովքե՞ր կարող են դիմել

Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին

• Առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝
- Գյուղատնտեսություն / գյուղմթերքի վերամշակում (բացառությամբ առաջնայինից),
- արդյունաբերություն,
- զբոսաշրջություն և հյուրընկալություն։
• Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
• Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
• Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
• Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն) ։

Դրամաշնորհային աջակցություն՝ €10,000-ից մինչև €18,000-ին համարժեք ներդրում

Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝
💻 օգոստոսի 6-ին՝ առցանց

Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.cloud.microsoft/e/wL4JirzTgr

Միայն գրանցված մասնակիցները կստանան առցանց հանդիպման հղումը։

Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեին մինչև օգոստոսի 10-ը։

Բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն օգոստոսի 14-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։

📅 Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․օգոստոսի 17-ն է։

Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։

🔗 Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://r2dsyunik.am/hy/news/publications-2

#ԴիմակայունՍյունիք #ԹիմԵվրոպա

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

05/08/2026

«Իսկ գիտե՞ք որն է որակյալ կաթը և ինչպե՞ս ընտրել այն»։🐄

#ՔԱՐԴհիմնադրամ #կաթնամթերք կրթելովսպառողներին

📋👏 CARD հիմնադրամի ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը հաջողությամբ ավարտել է Food and Agriculture Organization of the Unit...
16/07/2026

📋👏 CARD հիմնադրամի ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը հաջողությամբ ավարտել է Food and Agriculture Organization of the United Nations (FAO)-ի «Բրուցելոզի կառավարումը տնային կենդանիների մոտ» դասընթացը, ինչի առթիվ շնորհավորում ենք նրան։

🩺 Բրուցելոզի կանխարգելումն ու վերահսկումը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության անասնաբուժության և հանրային առողջության առաջնահերթ ուղղություններից մեկը՝ հաշվի առնելով հիվանդության բացասական ազդեցությունը կենդանիների առողջության, մարդկանց առողջության և անասնաբուծության կայուն զարգացման վրա։

✅ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից տրամադրած գիտելիքները և փորձը կարևոր են բրուցելոզի կանխարգելման, վերահսկման և կառավարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, քանի որ այս հիվանդությունը շարունակում է մնալ երկրի ամենատարածված և առավել հրատապ արձագանք պահանջող զոոնոզներից մեկը։

📩 ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ📣 Մենք փնտրում ենք սպանդանոցների ներկա վիճակի գնահատման փորձագետ Մանրամասները ⤵️ https://www...
16/07/2026

📩 ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

📣 Մենք փնտրում ենք սպանդանոցների ներկա վիճակի գնահատման փորձագետ
Մանրամասները ⤵️ https://www.card.am/en/tender/137

10/07/2026

Address

1/21-40 Azatutyan Avenue
Yerevan
0037

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460440550

Alerts

Be the first to know and let us send you an email when CARD Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share