Davit Kharatyan / Marketing & Growth

Davit Kharatyan / Marketing & Growth Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Davit Kharatyan / Marketing & Growth, Advertising/Marketing, Yerevan.
(1)

12 SOLD OUT SMM դասընթաց
Այս էջն ակտիվ պահում եմ միայն դասընթացներս լուսաբանելու համար ✅

ՀՊՏՀ թվային մարքեթինգ առարկայի դասախոս՝ արդեն 4 տարի։ Անպայման նայեք էջի review-ները։ Գործունեությանս կարող եք ծանոթանալ իմ անձնական էջում՝ facebook.com/reputatioon

Հոկտեմբերից ՀՊՏՀ-ում արդեն 5-րդ ուսումնական տարին եմ դասավանդելու՝ երկու միջազգային ծրագրերում։ ❤️ՀՊՏՀ-ն 2014-ից իմ կյան...
24/07/2026

Հոկտեմբերից ՀՊՏՀ-ում արդեն 5-րդ ուսումնական տարին եմ դասավանդելու՝ երկու միջազգային ծրագրերում։ ❤️

ՀՊՏՀ-ն 2014-ից իմ կյանքի մի մասն է։ Այսօր նոր ցուցանակը նկատեցի ու նորից հասկացա, թե ինչքան յուրահատուկ զգացողություն է ամեն աշուն այստեղ վերադառնալը։ Դասավանդելը խոսքերով դժվար է բացատրել։

Երբ դու դեռ ԱՄՆ-ում չես եղել, իսկ դասընթացիդ սերտիֆիկատն արդեն հասել է ԱՄՆ 😁🇺🇸Իսկ եթե լուրջ, this made my daay !!! Շատ ո...
16/06/2026

Երբ դու դեռ ԱՄՆ-ում չես եղել, իսկ դասընթացիդ սերտիֆիկատն արդեն հասել է ԱՄՆ 😁🇺🇸

Իսկ եթե լուրջ, this made my daay !!! Շատ ուրախացա, որ տեսա 😊✅

14/06/2026

Կարիերայի ճանապարհին ամենամեծ գնահատականներից մեկը ոչ թե մրցանակներն են կամ թվերը, այլ այն մարդիկ, ովքեր քեզ ճանաչել են դեռ մանկուց ու տարիներ անց նույն ջերմությամբ ու վստահությամբ են խոսում քո մասին։

Այսօր SMM դասընթացիս ավարտին ստացած ամենահուզիչ նվերներից մեկը հենց դա էր։ Մարդուց, ով ինձ ճանաչում է մանկությունից, լսել, որ տարիների ընթացքում իր կարծիքը չի փոխվել, առանձնահատուկ արժեք ունի։

Ժամանակը լավագույն ֆիլտրն է. այն ցույց է տալիս, թե ինչն է իրական, ինչն է մնայուն։ Եվ երբ տարիներ անց մարդիկ շարունակում են գնահատել նույն արժեքները, հասկանում ես, որ ճիշտ ճանապարհով ես շարժվել։
--
Հգ. Տնային հագուստով եմ, կներեք ☺️👀

🌸 Վաղն SMM 12-րդ դասընթացիս ավարտական օրն է։10 մասնակից, 10 տարբեր պատմություն, 10 տարբեր նպատակ ու 10 տարբեր բնավորությ...
12/06/2026

🌸 Վաղն SMM 12-րդ դասընթացիս ավարտական օրն է։

10 մասնակից, 10 տարբեր պատմություն, 10 տարբեր նպատակ ու 10 տարբեր բնավորություն։ Մեկը ստեղծագործ է, մյուսը՝ վերլուծական, մեկը սիրում է տեսախցիկը, մյուսը՝ թվերը, բայց բոլորին միավորում է սովորելու ու զարգանալու ցանկությունը։

Այս շոկոլադե ծաղիկներն իրենց փոքրիկ խորհրդանիշն են․ տարբեր գույներ, տարբեր ձևեր, բայց միասին՝ գեղեցիկ ու ամբողջական պատկեր։

Շնորհակալ եմ այս շաբաթների ընթացքում ներդրած ջանքի, հարցերի, քննարկումների ու հետաքրքրության համար։ Վաղը կհանդիպենք արդեն ավարտական հանդիպմանը՝ ամփոփելու անցած ճանապարհն ու նշելու նորի սկիզբը 🤜🏻🤛🏻☺️

Մայիսի 27ը` Մարքեթինգի միջազգային օր ✅😊Ճանապարհս մարքեթինգում չի սկսվել մեծ գործակալություններից կամ երազանքների ընկերու...
27/05/2026

Մայիսի 27ը` Մարքեթինգի միջազգային օր ✅😊

Ճանապարհս մարքեթինգում չի սկսվել մեծ գործակալություններից կամ երազանքների ընկերությունից։

Ամեն ինչ սկսվեց ուսանողական տարիներին՝ հագուստի խանութում, որտեղ աշխատում էի որպես վաճառքի խորհրդատու։ Գործնականում սովորում էի՝ ինչպես են մարդիկ մտածում, ինչն է ստիպում նրանց վստահել, ինչու են գնում և ինչպես է ճիշտ հաղորդակցությունը փոխում ամեն ինչ։

Հետո մտա օպտիկայի ոլորտ, քոնթենթ էի ստեղծում։ Դրանից հետո՝ B2B նախագծեր, տարբեր բիզնեսներ, տարբեր լսարաններ ու լիովին տարբեր խնդիրներ, որոնց պետք էր լուծում տալ։

Ավելի ուշ՝ քոնթենթի ու կայքերի հետ կապված աշխատանքի շնորհիվ մուտք գործեցի Կենտրոնական բանկի էկոհամակարգ, և ժամանակի ընթացքում աշխատանքս վերածվեց ավելի մեծ հաղորդակցության, թվային (digital) և ռազմավարական նախագծերի։

Հիմա, հետադարձ հայացք գցելով, մի բանի համար եմ իսկապես շնորհակալ՝ որ երբեք ինձ չեմ սահմանափակել միայն 1 ուղղությամբ։

Տարիների ընթացքում հասցրել եմ աշխատել լիովին տարբեր ոլորտների հետ՝ շինարարություն, լոգիստիկա, ֆինանսներ, հաշվապահություն, լվացքի միջոցներ, կրթություն, retail, անձի բրենդինգ և ոչ միայն... Ընդ որում՝ հայկական, լեհական, ռուսական և ամերիկյան (US) շուկաներում։

Ու եթե անկեղծ՝ հենց այս բազմազանությունն է դարձել իմ ամենամեծ առավելությունը։

Որովհետև յուրաքանչյուր ոլորտ քեզ սովորեցնում է նոր հոգեբանություն, սպառողի տարբերվող վարքագիծ ու արժեքը ճիշտ տեղ հասցնելու նոր ձևեր:

Մարքեթինգն ինձ սովորեցրեց, որ ոչ մի փորձ «փոքր» չէ, եթե գիտես՝ ինչպես դրանից սովորել ու աճել։

🏆 1-ին տեղ — Շիրակ🥈 2-րդ տեղ — Լոռի🥉 3-րդ տեղ — Երևան և Արմավիր🧠 Երեկ մասնակցում էի «Բրեյն Ռինգ» ֆինանսատնտեսագիտական խա...
12/05/2026

🏆 1-ին տեղ — Շիրակ
🥈 2-րդ տեղ — Լոռի
🥉 3-րդ տեղ — Երևան և Արմավիր

🧠 Երեկ մասնակցում էի «Բրեյն Ռինգ» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի կիսաեզրափակիչ փուլին՝ որպես ժյուրիի անդամ։

Անկեղծ՝ տարեցտարի ավելի է զգացվում, թե որքան ուժեղ, պատրաստված ու արագ մտածող երիտասարդներ ունենք 👏

Ու շատ հաճելի է տեսնել, որ ֆինանսական կրթությունը դպրոցականների համար դառնում է ոչ միայն գիտելիք, այլ նաև մրցակցային մտածողություն, թիմային աշխատանք ու արագ որոշումներ կայացնելու հմտություն 🙌

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին ու թիմերին հետաքրքիր ու էներգիայով լի օրվա համար 🔥

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Davit Kharatyan / Marketing & Growth posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Davit Kharatyan / Marketing & Growth:

Shortcuts

Share