OVOP Armenia

OVOP Armenia «Մեկ Գյուղ Մեկ Ապրանքը» Հայաստանում
"One Village One Product" in Armenia Support you to make your community famous for its uniqueness and all attractiveness.

OVOP-ը միտված է Հայաստանի համայնքների տնտեսական վիճակի բարելավմանը՝ տեղական արտադրանքի և գործարարությանն աջակցության միջոցով: Ծրագրի նպատակը ճապոնական ՛՛Մեկ գյուղ, մեկ արտադրանք՛՛ (One Village One Product-OVOP) հայեցակարգի Հայաստանում տեղայնացման միջոցով տեղական արտադրանքի և/կամ ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի ստեղծումը և առաջմղումն է, որոնք ճանաչելի կլինեն տեղական, և հետագայու

մ նաև արտաքին շուկաներում:
Ծրագրի հիմնական շեշտադրումը դրված է որակի բարձրացման, մարքեթինգի, տեղական ապրանքանիշերի ստեղծման ու առաջմղման, արտադրանքի/ծառայությունների՝ շուկաների պահանջներին համապատասխան շարունակական զարգացման վրա:
OVOP Armenia-ն կօգնի հասկանալ Ձեր համայնքի մրցակցային առավելությունները, տեսնել եւ գնահատել տեղի ռեսուրսները: Կսովորեցնենք կազմակերպել Ձեր բիզնեսը, գտնել ֆինանսներ, գովազել, առաջ մղել եւ վաճառել Ձեր ապրանքները: Կաջակցենք, որպեսզի Ձեր համայնքը դառնա հայտնի եւ ճանաչելի՝ իր ամբողջ հմայքով եւ յուրահատկություններով:

OVOP Armenia aims to improve the economic state of Armenian communities by supporting the local product and business. The purpose of the project is to develop the local product, to create and promote new brands which will be recognizable both for local and foreign markets by localization of the Japanese ՛՛One Village One Product՛՛ (OVOP) concept. The project mainly emphasizes the quality advance, marketing, the creation and promotion of local brands and the continuous development of product/services according to the market demands. OVOP Armenia will help your community to understand competitive advantages, to see and evaluate the local resources. We will teach you to organize your business, find finances, advertise, promote and sell your products.

15/03/2019

[English below]
Գյումրիի մեր սկսնակ գործարարների մասին պատմում է Գյումրիի «ՑԱՅԳ» հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը:

This material made by Gyumri "TSAYG" TV tells about our startups in Gyumri

[English below]Գուրգենը և Ջոնին պատրաստվում են Ապարան քաղաքում հիմնել առաջին հյուրատները, Հայկը՝ արտադրելու է նորարական ...
14/03/2019

[English below]
Գուրգենը և Ջոնին պատրաստվում են Ապարան քաղաքում հիմնել առաջին հյուրատները, Հայկը՝ արտադրելու է նորարական այգեգործական գործիքներ և մարզական գույք, իսկ Շուշանը ցանկանում է Ապարանի մանուկներին ներարկել արվեստ և մշակույթ` իր ապագա կրթական կենտրոնի միջոցով: Նրանք և Արագածոտնի մարզի ևս ութ երազողներ՝ Ծրագրի աջակցությամբ և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Արագածոտնի մասնաճյուղի հոգատար ուղղորդմամբ արդեն անցել են իրենց գաղափարների պլանավորման փուլը և դրանք վերջնականացված որպես բիզնես ներկայացնում են դրանք հանձնաժողովին:🤓

Հ. Գ. Իրատեսական պլաններն անպայման կֆինանսավորվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից:

Gurgen and Johnny plan to start the first guesthouses in Aparan, Hayk will produce innovative agricultural tools and sport gears and Shushan wants to "inject" art and culture to Aparan children throughout her educational center. They and eight more dreamers from Aragatsotn region have already passed the planning phase of their ideas with the Project support and careful coaching of SME DNC Aragatsotn branch office and present those idea as businesses to the committee.🤓

P. S. All feasible plans will be financed by SME DNC.

[English below]Վայոց Ձորի սկսնակ գործարարները հանձնաժողովին ներկայացնում են իրենց գործարար գաղափարները. հյուրատներ, եռաչ...
12/03/2019

[English below]
Վայոց Ձորի սկսնակ գործարարները հանձնաժողովին ներկայացնում են իրենց գործարար գաղափարները. հյուրատներ, եռաչափ փայտե երեսպատման սալիկներ, մեղրի համտեսի սրահ և այլն: Իրատեսականներն անպայման կֆինանսավորվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից`սկսնակ գործարարների աջակցության ծրագրի շրջանակում: Այս նոր ճանապարհը մեր նորաթուխ գործարարները սկսել են Ծրագրի աջակցությամբ և անցնում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Վայոց Ձորի մարզային մասնաճյուղի հոգատար ուղղորդմամբ: Բարի ընթացք ենք մաղթում բոլորին:

Հ. Գ. Իսկ մեր մեղվապահ սկսնակը մեզ պատմեց, որ վաղ միջնադարում հայկական բանակը մեղուներին օգտագործել են նաև մարտական նպատակներով՝ որպես հարձակողական ուժ: Իսկ թե ինչպես, անպայման կպատմենք, եթե հետաքրքրի 10-ից ավելի հետևողների: Հետաքրքրությունները կարող եք նշել մեկնաբանություններում🤓

Startups from Vayots Dzor presents their business plans to the committee: guesthouses, 3D wooden tiles, honey tasting hall, etc. Feasible business plans will be financed by SME DNC in the framework of Startup entrepreneurship support program. This new way to business our beneficiaries started with the Project support and under careful coaching of SME DNC Vayots Dzor branch office. Good luck to all of the startups.

P. S. Our beekeeper told us that in early medieval ages Armenian army used bees for military purposes as well in the role of attacking force. But how we'll tell if this will be interesting for more than 10 followers. Express your interest in the comments.🤓

Հայաստանի ազգային տաղավարը Tourism Expo Japan-ի պաշտոնական էջի ներկայացմամբ:Հիշեցնենք, որ մեր Ծրագրի աջակցությամբ հայկակ...
02/11/2018

Հայաստանի ազգային տաղավարը Tourism Expo Japan-ի պաշտոնական էջի ներկայացմամբ:
Հիշեցնենք, որ մեր Ծրագրի աջակցությամբ հայկական 7 զբոսաշրջային ընկերություններ ներկայացրեցին Հայաստանը Ճապոնիայում՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն:

Armenia National Pavilion presented by the official page of Tourism Expo Japan.
7 tour companies introduced Armenia in Japan as an attractive touristic destination with support of our Project.

      Հայաստանի արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու համար միայն բարձր որակ ապահովելը բավարար չէ: Այսօր մեր գրասենյակ...
19/09/2018

Հայաստանի արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու համար միայն բարձր որակ ապահովելը բավարար չէ: Այսօր մեր գրասենյակում հյուրընկալել էինք Ճապոնիայից ժամանած բարձրաստիճան հյուրի: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության Ուզբեկստանի ներկայացուցչության ղեկավար Տակասակա Մունեոն ողջունեց հայկական ապրանքները միջազգային շուկաներում հայտնի դարձնելուն ուղղված դասընթացի մասնակիցներին: «Միջազգային շուկայավարում» թեմայով վերապատրաստվում են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում–փուլ 2» ծրագրի շրջանակում ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետները և մարզային մասնաճյուղերի աշխատակիցները: Դասընթացն անցկացնում է ծրագրի համակարգող Գառնիկ Մանուկյանը:

18/09/2018

Սեպտեմբերի 14. հանդիպում վերապատրաստման ծրագրին և Tourism EXPO Japan 2018 միջոցառմանը մասնակցող Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ և հայաստանյան տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ

Տոկիոյում սեպտեմբերի 20-ից 23-ը տեղի է կունենա Զբոսաշրջության ոլորտում ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝  -ը: Զբոսաշրջու...
17/09/2018

Տոկիոյում սեպտեմբերի 20-ից 23-ը տեղի է կունենա Զբոսաշրջության ոլորտում ամենախոշոր ցուցահանդեսներից մեկը՝ -ը: Զբոսաշրջության ոլորտում գործող 7 հայկական ընկերություն կմասնակցի վերոնշյալ ցուցահանդեսին` #ՀայաստանիՓՄՁԶԱԿ-ի և -ի տեխնիկական աջակցությամբ իրականացվող «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում –փուլ 2» ծրագրի շրջանակում Ճապոնիայում Հայաստանը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն ներկայացնելու նպատակով:

Հարգելի խմբակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2018 թ. մարտի 6-9-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված Food...
05/05/2018

Հարգելի խմբակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2018 թ. մարտի 6-9-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված Foodex JAPAN 2018 միջազգային խոշորագույն ցուցահանդեսին մեր երկրի 8 արտադրողների և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ SME DNC of Armenia-ի մասնակցության մասին պատմող ֆիլմը: Մեր արտադրողների մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի, Ճապոնիայում ՀՀ դեսպանության ( Embassy of Armenia to Japan), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ( JICA PR ) աջակցության շնորհիվ:

Անդրադարձ կա նաև Ճապոնիայում մեր կենտրոնի իրականացրած այլ նախաձեռնություններին և հանդիպումներին: Մաղթում ենք ձեզ հաճելի դիտում:

Ճապոնիայի մայրաքաղաքում 2018 թ. մարտի 6-9-ը Տոկիոյի «Մակուհարի» ցուցահանդեսային համալիրում անցկացվեց «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսը: Այն խ...

27/04/2018

  Սինգապուրում բացվել է «Food and Hotel Asia 2018» (FHA) 1978 թ.-ից անցկացվող միջազգային ցուցահանդեսը: Այն խոշորագույններից մեկն է ամբողջ Ասիայում: Առաջին անգամ ցուցահանդեսին

Address

Yerevan
0010

Telephone

+37412541648

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when OVOP Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to OVOP Armenia:

Share