28/08/2026
«Մի գդալ սեր»-ի պատմությունը՝ մեծ էկրանին
Ucom -ի հետ համատեղ կայացավ «Մի գդալ սեր» ֆիլմին նվիրված բացօթյա հատուկ ցուցադրությունը։
Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ բացահայտելու ֆիլմի ստեղծման ընթացքը՝ դիտելով հատուկ դոկումենտալ աշխատանքը և տեսնելով այն պատմությունները, աշխատանքն ու մարդկանց, որոնք մնացել էին կադրից այն կողմ։
Դոկումենտալ ֆիլմի նկարահանման և հետարտադրական ամբողջ գործընթացն իրականացրել էր UNIO Creative-ը՝ գաղափարը վերածելով ամբողջական պատմության։
Շնորհակալություն բոլորին, ովքեր այդ երեկոն կիսեցին մեզ հետ ❤️
Իսկ «Մի գդալ սեր»-ի պատմությունը շարունակվում է․ առջևում՝ մեծ պրեմիերան սեպտեմբերի 3-ին, «Մոսկվա» կինոթատրոնում🎬✨