Modern Ideas /Graphic design/SMM

Modern Ideas /Graphic design/SMM Design & Smm 1.Լոգո
2.Այցեքարտ
3.Պիտակ
4.Բուկլետ
5.նվեր քարտ
6.Թռուցիկ
7.Արտաքին գովազդ
8.Վեկտոր
9.Մենյուի և այլնի պատրաստում---------
10.

SMM ծառայություններ Facebook և Instagram էջերում
11.Տեքստերի հավաքում word- exel- ով

My works 💚🤍💚
24/09/2021

My works 💚🤍💚

💙🖤💙
16/09/2021

💙🖤💙

My works 🆕🆕🆕
12/09/2021

My works 🆕🆕🆕

💙💙💙
06/09/2021

💙💙💙

💦Գրաֆիկ դիզայնը , նկարի կամ իլյուստրացիայի,      տեքստի ,գույնի ճիշտ  համադրությամբ,       ավելի նկատելի ու սպառվող է դա...
27/08/2021

💦Գրաֆիկ դիզայնը , նկարի կամ իլյուստրացիայի,
տեքստի ,գույնի ճիշտ համադրությամբ,
ավելի նկատելի ու սպառվող է դարձնում
պրոդուկտը: 💙💙
💦Ի տարբերություն նախկինում գովազդներում ուղղակի
նկարի ու տեքստի մոնտաժին, այժմ մի ամբողջ
գործողությունների գրագետ ու ճիշտ օգտագործումն է
համարվում հաջողակ Գրաֆիկական ձևավորում:💙💙

💚💚
14/08/2021

💚💚

Իմ աշխատանքները( պորտֆոլիո)💜💜
14/08/2021

Իմ աշխատանքները( պորտֆոլիո)💜💜

🟣📜 Տարիներ առաջ չէիր պատկերացնի, որ սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM) նոր մասնագիտություն կշրջանառվի, իսկ այսօր այն ուղղա...
10/08/2021

🟣📜 Տարիներ առաջ չէիր պատկերացնի, որ սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM) նոր մասնագիտություն կշրջանառվի, իսկ այսօր այն ուղղակի ԱՆՀՐԱԺԵՇՏ է պրոդուկտը/ծառայությունը պատշաճ ներկայացնելու և ճիշտ լսարան գտնելու համար:
Յուրաքանչյուր կարիերա սկսվում է կրթությունից: Չնայած որ SMM ոլորտում  ցանկալի մասնագիտությունները (բիզնեսի կառավարում, մարքեթինգ, հոգեբանություն, լրագրություն, հաղորդակցություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ) կարևոր նշանակություն ունեն, ցանկացած ԱՅԼ ոլորտից դեպի SMM աշխարհ քայլ կատարելը բարդ չէ:
Ըստ ամերիկյան The Data & Marketing ասոցիացիայի՝ շուկայագետների 45%-ը փորձում է մեծացնել բրենդի տեղեկացվածությունը սոցիալական մեդիայի միջոցով: 

🟣Facebook 

🟣Twitter 

🟣LinkedIn 

🟣Instagram 

🟣Tumblr 

🟣Disqus Ubermedia 

🟣MySpace 

Նոր կայքեր, որոնք ստեղծվում են հենց այս րոպեին

Այսօր հազարավոր կայքեր լուծում են հանրությանը ներկայանալու, գնահատական լսելու և վաճառք կազմակերպելու խնդիրներ: Բոլորիս սիրելի Facebook-ը դեռևս առաջատար դիրքերում է: Համաձայն հանրահայտ HuffingtonPost բլոգի տվյալների՝ 1 միլիոնից ավել կայքեր զարգացել են հենց Facebook-ի շնորհիվ:  Պատկերացնո՞ւմ եք, թե այժմ քանի կայքեր կան: 🟣📜

📜📜🤔Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է:Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.Բիլ Գեյթսը պատասխանում...
30/07/2021

📜📜🤔
Աշխարհում կա՞ մարդ, որ ձեզանից հարուստ է:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Բիլ Գեյթսին հարցնում են.
Բիլ Գեյթսը պատասխանում է. « Այո՛, կա ավելի հարուստ մեկը: Հիշում եմ նրան դեռեւս այն ժամանակներից, երբ ես հայտնի եւ հարուստ չէի: Տարիներ առաջ Նյու Յորքի օդանավակայանում տեսա մի թերթավաճառի, ուզում էի թերթ գնել, բայց գումարս չէր բավականացնում եւ ստիպված էի թերթը վերադարձնել վաճառողին՝ ասելով, որ գումարս չի հերիքում: Սակայն թերթավաճառն ասաց, որ անվճար է տալիս, եւ ես ուրախությամբ վերցրեցի թերթը: Երկու, թե երեք ամիս անց ես վայրէջք կատարեցի նույն օդանավակայանում եւ հանդիպեցի նույն թերթավաճառին: Նա նորից թերթ էր վաճառում եւ ինձ մեկն առաջարկեց: Ես մերժեցի՝ ասելով, որ գումարս այս անգամ նույնպես չի հերիքում: Թերթավաճառը նորից ինձ անվճար թերթ տվեց, ասելով, որ մի թերթն իր համար մեծ ֆինանսական վնաս չի: Անցավ 19 տարի, ես արդեն հարուստ եւ հայտնի մարդ էի: Հանկարծ հիշեցի այդ վաճառականին եւ սկսեցի փնտրել նրան: Մեկ կամ երկու ամիս անց վերջապես գտա նրան եւ հարցրեցի, թե արդյոք ճանաչում է ինձ:
-Իհարկե՛, դուք Բիլ Գեյթսն եք,- եղավ նրա պատասխանը:
– Հիշու՞մ եք՝ մի անգամ դուք ինձ անվճար թերթ տվեցիք,- հարցրեցի ես:
– Այո՛, հիշում եմ, երկու անգամ,- պատասխանեց թերթավաճառը:
– Ուզում եմ փոխհատուցել ձեր ցուցաբերած օգնության համար, միայն ասեք՝ ինչի կարիք ունեք, եւ ես ամեն բան կանեմ ձեզ համար- ասացի ես:
– Պարո՛ն, չեք կարծում, որ նման ձեւով անհնար է փոխհատույց լինել:
– Ինչու՞,- զարմացա ես:
– Ես ձեզ օգնել եմ այն ժամանակ, երբ ես աղքատ թերթավաճառ էի, իսկ դուք ինձ ուզում եք օգնել հիմա, երբ դուք աշխարհի ամենահարուստ մարդն եք: Ինչպե՞ս կարող է ձեր օգնությունը փոխարինել իմ լավությանը:
Այդ օրը ես հասկացա, որ թերթավաճառն ավելի հարուստ է քան ես, որովհետեւ նա չէր սպասում, որ հարստանա ու նոր միայն օգնի մարդկանց:
Մարդիկ պետք է հասկանան, որ իրական հարուստը հարուստ է հոգով, այլ ոչ թե գումարով»:
_____________________________________________

💜💜💐💜💜💐
27/07/2021

💜💜💐💜💜💐

🔃Դե ինչ շարունակենք նախորդ փոստը🔈                    🤔 Ինչի պետք է նա տիրապետի🖥️Adobe Photoshop, Illustrator, Corel Draw...
26/07/2021

🔃Դե ինչ շարունակենք նախորդ փոստը🔈
🤔 Ինչի պետք է նա տիրապետի

🖥️Adobe Photoshop, Illustrator, Corel Draw. սրանք այն գործիքներն են, որոնցով գաղափարները իրական կյանք են գալիս։ HTML/CSS-ի իմացությունը հաջորդ քայլն է։ Սրանք կայքին անհրաժեշտ ձևն ու դիզայնը տալու համար հզոր գործիքներ են արսենալում։ HTML/CSS-ի հմտությունները թերևս որոշում են ոլորտում հաջողության հասնելու շանսերը։ Ծրագրավորման լեզուների իմացությունը շատ դեպքերում անհրաժեշտություն չէ, բայց, օրինակ, JavaScript-ի կամ այլ լեզվի իմացությունը մեծ առավելություն կլինի աշխատելիս։
Web design vs Web developer
🌸🌸🌸
Շատերն են խառնում այս երկուսին։ Իսկ որն է նրանց առաջադրանքների տարբերությունը։ Կարելի է համեմատել մեքենայի օրիանակով։ Web developer-ը այս դեպքում պատասխանատու կլիներ մեքենայի անխափան աշխատանքի համար։ Շարժիչի անսարքության, ղեկի, անիվների կամ արգելակների հետ խնդիրների դեպքում կդիմեինք հենց նրան։ Ընդ որում այս խնդիրները լուծելու համար կօգտագործեր ծրագրավորման այս կամ այն լեզուն։ Իսկ ահա վեբ դիզայները պատասխանատու կլիներ մեքենայի դիզայնի, արտաքին տեսքի համար։ Ու բնականաբար, երկուսն էլ աշխատանքի ընթացքում պետք է սերտորեն համագործակցեն լավ վերջնական արդյունքի համար։
Իսկ ինչպե՞ս սկսեմ
🌸🌸🌸
Վեբ դիզայների աշխատանքը նրանցից է, որի համար դիպլոմի առկայության կարիք չկա։ Ճիշտ է, շատ վեբ դիզայներներ փորձ ունեն դիզայնի այլ ճյուղերում, ինչը նրանց որոշակի առավելություն է տալիս։ Քանի որ արդեն գիտես, թե ինչ հմտություններ են հարկավոր, կարող ես աշխատել դրանք ձեռք բերելու վրա։ Photoshop, Illustrator, HTML/CSS կարելի է սովորել թե ինքնուրույն, թե մասնագետների օգնությամբ։ Ինտերնետում առկա են բազմաթիվ դասընթացներ ինքուրույն սովորել ցանկացողների համար, իսկ տարբեր ուսումնական կենտրոններ առաջարկում են վեբ դիզայնի դասընթացներ։ Կարևորը սկսելն է։ Իսկ ահա հետո արդեն կգա աշխատանքի անցնելու ժամանակը։ Այստեղ արդեն կարող ես ընտրել. աշխատել full time, թե ֆրիլանս։
🌸🌸🌸
Դե ինչ, հուսամ հոդվածը հետաքրքիր ու օգտակար էր քեզ համար։ Իսկ եթե ունես հարցեր կամ ցանկանում ես մասնակցել քննարկումների, կարող ես միանալ մեզ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք քեզ։

Address

Arabkir
Yerevan
0051

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Modern Ideas /Graphic design/SMM posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Modern Ideas /Graphic design/SMM:

Share