30/07/2026
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, որպես Հայաստանի բանկային համակարգի առաջատար և համակարգաստեղծ բանկերից մեկը, արդեն 35 տարի շարունակ կարևոր դեր է զբաղեցնում երկրի ֆինանսական ոլորտում՝ համադրելով փորձը, վստահությունն ու ժամանակակից բանկային լուծումները։
Թվային միջավայրում բանկի մրցունակության ամրապնդման նպատակով Targeting-ի և Հայէկոնոմբանկի Մարքեթինգի թիմերի համագործակցության արդյունքում մշակվել և իրականացվել է SEO ռազմավարություն՝ ուղղված որոնողական համակարգերում տեսանելիության բարձրացմանն ու օրգանիկ այցելությունների աճին։
2026 թվականի ապրիլին բանկի կայքի օրգանիկ թրաֆիքը հասել է 53,109 այցելության՝ նախորդ համադրելի ժամանակահատվածի նկատմամբ աճելով 33.9%-ով։
Արդյունքները վկայում են, որ հետևողական SEO աշխատանքների շնորհիվ հնարավոր է ոչ միայն բարելավել դիրքերը որոնողական համակարգերում, այլև ապահովել կայուն օրգանիկ աճ և ընդլայնել թվային լսարանը։