05/13/2021
«ԴԱԲԼ ՖՐԵՅՄ» (DOUBLE FRAME) ֆիլմարտադրող ընկերությունը ներկայացնում է «Հզոր բանակ - Խաղաղ հայրենիք» խորագրով սոցիալական հոլովակ։
Նշենք, որ նախքան թուրք-ադրբեջանական ահաբեկչական 44-օրյա ռազմական հարձակումը Արցախի Հանրապետության և Հայաստանի ուղղությամբ, նախատեսված էր իրականացնել սոցիալական հոլովակների շարք. այն նպատակ ուներ ցույց տալու, որ ամուր և խաղաղ հայրենիքում ապրելու միակ ճանապարհը հզոր բանակ ստեղծելն է։ Սակայն պատերազմական, ապա նաև հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ծրագիրը դադարեցվեց և սահմանափակվեց մեկ հոլովակով։
Հ.գ.
Այսօր առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանվածության երաշխավորողը հայոց բանակն է։